News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 04
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը 2022 թվականի առաջին 10 ամիսների ընթացքում ավելացել է 45,3%–ով` հասնելով 565,6 մլն դոլարի։ Այս մասին Էկոնոմիկայի նախարարությունում Իրանի հետ բիզնեսի ոլորտում համագործակցության հեռանկարները քննարկելուց հետո լրագրողներին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանը։

Արզումանյանի խոսքով` 2021 թվականի համեմատ այս տարի կայուն աճ էր գրանցվել, որին հաջողվել էր հասնել նաև երկու երկրների առևտրային կցորդների աշխատանքի շնորհիվ։

«Այդ ցուցանիշը նշանակում է, որ բիզնես համագործակցությունը զարգանում է դրական հունով», –ասել է նա։

Փոխնախարարը հույս է  հայտնել, որ աճ կլինի նաև դեկտեմբերին։ Արզումանյանի խոսքով` ցուցանիշը հիմնականում բարելավվել է հայկական արտադրանքի արտահանման հաշվին եւ որ Հայաստանը կարող է ավելացնել ծավալները։

«Հայկական արտադրանքը որակյալ է, համապատասխանում է իրանցի սպառողի ճաշակին։ Սական 80-միլիոնանոց շուկայում մրցակցելու համար անհրաժեշտ է սեփական տեղը գտնել»,–ասաց փոխնախարարը։

Նա նշեց, որ երկու երկրների ղեկավարները նպատակ են դրել ապրանքաշրջանառությունը հասցնել 3 մլրդ դոլարի եւ այդ նպատակով էլ գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ նախարարությունում քննարկում էր կազմակերպվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ