News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Հնարավոր է մինչեւ ամսվա վերջ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպում լինի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

հարցին, թե արդյոք Հայաստանը համաձայնել է Ադրբեջանի պհանջին, որ այդ հանդիպման չպետք է ներկա լինի Ֆրանսիայի նխագահ Էմանուել Մակրոնը, Ալեն Սիմոնյանն ասաց. «Որեւէ ինֆորմացիա չկա, թե որտեղ է լինելու, բայց մենք կաղապարված չենք միայն Բրյուսելում հանդիպելու տարբերակով: Պատրաստ ենք յուրաքանչյուր բովանդակային քննարկման: Դուք գիտեք, որ փոխվարչապետների հանդիպումն է երեկ տեղի ունեցել, նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպման վերաբերյալ:

Երկրի ղեկավարների հանդիպման մասով մենք դեռ որեւէ կոնկրետ ինֆորմացիա  չունենք, բայց կրկնում եմ՝ Բրյուսելով սահմանափակում չկա»:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը նախատեսված էր անցկացնել Բրյուսելում դեկտեմբերի 7-ին, սակայն Ադրբեջանի նխագահ Ալիեւը հայտարարել էր, որ այդ հանդիպումը չի կայանա, քանի որ Հայաստանը պնդում է, որ հանդիպմանը նախորդի պես ներկա լինի նաեւ Ֆրանսիայի նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները երկու օր կտևեն
Նա վստահություն է հայտնել, որ բանակցությունները շատ օգտակար կլինեն...
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին. Միրզոյանը՝ Բայրամովի հետ հանդիպմանը
Միանում եմ ղազախական կողմին ուղղված շնորհակալական խոսքերին՝ այս հանդիպումը նախաձեռնելու և կազմակերպելու համար․․․
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը տեղի է ունենում Ալմաթիի Բարեկամության տանը
Հանդիպումն անցկացվում է ղազախական կողմի առաջարկով...
Բայրամովը վստահ է, որ Ալմաթիի հանդիպումը «կնպաստի գործընթացին», Միրզոյանը նշել է «հանդիպման խորհրդանշական բնույթը»
Խոսելով ստեղծված իրավիճակի մասին՝ նախարար Դ. Բայրամովը շնորհակալություն է հայտնել ղազախական կողմին Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ խաղաղ գործընթացի խթանմանն ուղղված աջակցության և ակտիվության համար...
Ալմաթիում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների գլխավորած պատվիրակությունների հանդիպումը
Դրա մասին հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղարը...
ԱՄՆ պետքարտուղարությունն անդրադարձել է Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների սպասվող հանդիպմանը
ԱՄՆ-ը ողջունում է Ղազախստանում այսօր՝ մայիսի 10-ին, Հայաստանի և Ադրբեջանի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ