News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Այստեղ երկու մեկնաբանության տեղ չի կարող լինել, իրադարձությունները  բավականին միանշանակ են՝ մայրուղու փակումը, Լաչինի միջանցքի փակումը նոյեմբերի 9-ի  հայտարարության կոպտագույն խախտում կլիներ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանի հարցին, որ օրեր առաջ Ադրբեջանն իբրև բնապահպանական նկատառումներով  կամ բնապահպանական հարցեր բարձրացնելու պատրվակով դիմեց հերթական սադրանքին՝ փակելով Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղին, փաստացի շրջափակման մեջ թողնելով Արցախը, ինչպե՞ս կմեկնաբանեք այդ օրվա իրադարձությունները։

Ա. Միրզոյանն արձանագրեց, որ ռուս խաղաղապահ զորակազմի  հրամանատարության  հետ բանակցությունների արդյունքում հարցն  արագորեն հարթվել է։

«Ընդհանրապես, կարծում եմ,  կողմերը կարող են իրար նկատմամբ դժգոհություններ, առաջարկներ, պահանջներ ներկայացնեն միայն  այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք  ձեռք բերված են, արձանագրված են, ընդունված են բոլոր կողմերի կողմից և հանրահռչակված են։ Պետք է արձանագրենք, որ  իրավիճակը փխրուն է, հարցերը կարգավորված չեն և ահա  նոր պահանջների ներկայացումը կարող է ուղղված լինել  իրավիճակի միայն սրացմանը։ Միտումնավոր, թե ոչ միտումնավոր, սա արդեն  մեկնաբանության հարց է»,- նշեց Ա.Միրզոյանը։

Արձագանքելով ադրբեջանական կողմից հնչող մի քանի հայտարարություններին, իբրև Լաչինի միջանցքը ոչ նպատակային է օգտագործվում, կամ՝ ականների թեմայով, ԼՂ տարածքում ՀՀ զինված ուժերի ներկայության մասին, Արարատ Միրզոյանն ասաց. «Մենք բազմիցս հայտարարել ենք՝  Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի տարածքում չունի որևէ  զինված կազմավորում։ Մենք գիտենք, որ ԼՂ-ն  ունի պաշտպանության բանակ, և այս բանակի անվանումն  ինքնին հուշում է այն մասին, որ այս բանակի առաքելությունը  Լեռնային Ղարաբաղի   հայության պաշտպանությունն է, ինքնապաշտպանությունն է։ Այս առաքելությունն այսօր առավել քան երբևէ պահանջված է՝ ԼՂ հայության  վրա շարունակում են կրակել, նրանց ենթարկում են տարատեսակ ճնշումների, տարվա սկզբին գազն էին փակել։ Երբ որ կվերանա Լեռնային Ղարաբաղի  էթնիկ զտումների, գոյաբանական վտանգները, այն ժամանակ, կարծում եմ, ԼՂ հայությունը կկարողանա քննարկել հնարավոր տարբեր այլ սցենարներ։ Այս պահին կարող ենք արձանագրել, որ այդ գոյաբանական  վտանգը կա»։

Նա նաև ասաց, որ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները ոչ ամբողջությամբ են կյանքի կոչված, առաջին հերթին խոսքը ապօրինի պահվող հայ ռազմագերիների, պատանդառու մյուս անձանց ազատ արձակման ձգձգումն է, բազմաթիվ այլ հարցեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ