News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Հայրենիքի պաշտպան» ծրագրին մասնակցող սահմանամերձ գյուղերի պայմանագրային զինծառայողները կկարողանան իրենց բնակության վայրերին մոտ ծառայել։ Այս մասին դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների հարցերին։

Նախարարը նշեց, որ այդ ծրագրով 6 ամիս ծառայած ժամկետային զինծառայողները կկարողանան անցնել 5 տարի ժամկետով պայմանագրային ծառայության։ Միեւնույն ժամանակ, եթե նրանց հայրենի քաղաքներում եւ գյուղերում կան զորամասեր, ինչպես նաեւ մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումներ, ապա զինվորականները կկարողանան դիմում ներկայացնել՝ այդ վայրեր ու շրջաններ իրենց հետագա տեղափոխման համար։

«Նման դեպքերում հրամանատարությանը կհանձնարարվի զինվորներին ընդառաջ գնալ։ Այժմ այս հնարավորության մասին տեղեկացնում ենք ինչպես զինվորներին, այնպես էլ նրանց ընտանիքներին»,- ասաց Պապիկյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ