News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը եռօրյա այցով ժամանել է Սաուդյան Արաբիա, այցը կներառի բանակցություններ թագավորության կառավարիչների եւ արաբ այլ առաջնորդների հետ:

Նրան ջերմ ընդունելություն է սպասվում Էր Ռիադում, որտեղ հիմնական երթուղիներում Չինաստանի դրոշն է եւ սաուդյան զինանշանը։

Չինաստանը հում նավթի առաջատար արտահանող Սաուդյան Արաբիայից նավթի հիմնական գնորդն է, եւ երկու կողմերն էլ, կարծես, ցանկանում են ընդլայնել իրենց հարաբերությունները տնտեսական ցնցումների եւ աշխարհաքաղաքական վերակառուցումների ժամանակ:

Այցի շրջանակներում նախատեսված են երկկողմ հանդիպումներ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանի եւ գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի հետ, ինչպես նաեւ գագաթաժողով Պարսից ծոցի համագործակցության խորհրդի վեց անդամների հետ եւ ավելի լայն չին-արաբական գագաթաժողով:

Ծրագիրն իրենից ներկայացնում է «Չինաստանի եւ արաբական աշխարհի միջեւ լայնածավալ դիվանագիտական գործունեությունը ՉԺՀ-ի հիմնադրման պահից»,- ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը:

Սաուդյան պաշտոնական գործակալությունը հայտնել է, որ թագավորությանը 2005-2020 թվականներին բաժին է ընկել արաբական աշխարհում չինական ներդրումների ավելի քան 20 տոկոսը՝ «դարձնելով այն խոշորագույն արաբական երկիրը, որը չինական ներդրումներ է ստացել այս ժամանակահատվածում»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ