News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Պենտագոնը գաղտնի ձեւափոխել է HIMARS հրթիռային համակարգերը, որոնք ուղարկել է Ուկրաինա, որպեսզի նրանք չկարողանան կրակել Ռուսաստանի տարածքի վրա։

Հունիսից ԱՄՆ-ը Կիեւին մատակարարել է 20 բարձր շարժունակության հրետանային հրթիռային համակարգեր (HIMARS), սակայն այդ զինատեսակները փոփոխված են եղել եւ, հետեւաբար, չեն կարող հեռահար հրթիռներ արձակել, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին:

HIMARS-ը անիվավոր մեքենա է, որը հագեցած է հետեւին ամրացված ռեակտիվ համակարգերով:

HIMARS-ի հետ մեկտեղ ԱՄՆ-ը մատակարարել է 50 մղոն հեռահարությամբ կառավարվող համազարկային հրթիռային համակարգ (GMLRS), որն օգտագործվում էր Ուկրաինայում ռուսական զինամթերքի պահեստներին եւ հրամանատարական կենտրոններին հարվածելու համար:

Երբ նախագահ Բայդենը մայիսի վերջին հայտարարեց, որ պաշտպանության նախարարությունը HIMARS եւ զինամթերք է ուղարկում Ուկրաինա, նա նշեց, որ դրանք կօգտագործվեն միայն պաշտպանության համար, եւ վարչակազմը «չի պատրաստվում Ուկրաինա ուղարկել հրթիռային համակարգեր, որոնք կարող են հարված հասցնել Ռուսաստանին»:

Այն ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նույնպես խոստացավ Ռուսաստանում թիրախները խոցելու համար հրթիռային համակարգեր չօգտագործել։

ԱՄՆ-ը նաեւ դիմադրում էր բանակի մարտավարական հրթիռային համակարգի (ATMS) «երկիր-երկիր» դասի հրթիռներ ուղարկելուն, որոնք կարող են խոցել թիրախները մինչեւ 186 մղոն հեռավորության վրա: Պաշտոնյաները նմանատիպ մտահոգություններ են հայտնել Ռուսաստանի թիրախներին Ուկրաինայի հարվածների վերաբերյալ:

Կիեւը ամիսներ շարունակ պահանջում է ATMS հրթիռներ՝ ընդգծելով, որ հրթիռային համակարգը կօգտագործվի միայն Ուկրաինայի թիրախները խոցելու համար։

Վաշինգտոնը մինչ այժմ ընդդիմանում է Ուկրաինա բարձր տեխնոլոգիական Grey Eagle MQ-1C անօդաչու թռչող սարքեր ուղարկելու սենատորների կոչին՝ մտավախություն ունենալով, որ դրանք կարող են խոցել թիրախները Ռուսաստանում եւ գրավվել ռուսական ուժերի կողմից:

Վաշինգտոնը Ուկրաինային միլիարդավոր դոլարներ է տրամադրել պատերազմի սկզբից եւ աստիճանաբար արդիականացրել է Կիեւի զինանոցը, քանի որ հակամարտությունը ձգձգվում է՝ Javelin հակատանկային հրթիռներից անցնելով Switchblade եւ HIMARS անօդաչու սարքերին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ