News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 03
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Համաշխարհային միջուկային պատերազմի սպառնալիքն աճում է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղաքացիական հասարակության զարգացման եւ մարդու իրավունքների հարցերով խորհրդի նիստում:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը զանգվածային ոչնչացման զենքը դիտարկում է որպես պաշտպանություն։ «Ռուսաստանը ոչ մի պարագայում այն առաջինը չի կիրառի։ Եվ եթե առաջինը չկիրառի, ապա երկրորդն էլ չի կիրառի, քանի որ մեր տարածքին միջուկային հարված հասցնելու դեպքում կիրառման հնարավորությունները խիստ սահմանափակ են։ Այնուամենայնիվ, մենք ունենք պաշտպանության միջոցների կիրառման մեր ռազմավարությունը, այն է՝ որպես պաշտպանություն մենք դիտարկում ենք զանգվածային ոչնչացման զենքը, միջուկային զենքը, այն կիրառվում է պատասխան-հակահարվածի ժամանակ,  այսինքն՝ երբ մեզ հարված են հասցնում, մենք դրան պատասխան հարված ենք հասցնում»,-հավելել է նա։ 

Նրա խոսքով՝ ամերիկյան միջուկային զենքը մեծ քանակությամբ տեղակայված է եվրոպական մայրցամաքում։ «Մենք մեր միջուկային զենքը ոչ մեկին չենք փոխանցել, բայց, բնականաբար, մեր դաշնակիցներին կպաշտպանենք մեր ունեցած բոլոր միջոցներով, եթե անհրաժեշտություն լինի»,-ասել է Պուտինը։

«Մենք չենք խելագարվել, մենք գիտակցում ենք, թե ինչ է միջուկային զենքը։ Այդ միջոցները մենք ունենք, դրանք ավելի առաջադեմ եւ ժամանակակից են, քան որեւէ երկրի միջուկային զենք։ Այսօրվա դրությամբ դա ակնհայտ փաստ է»,-վստահեցրել է նա՝ ընդգծելով, որ Ռուսաստանը չի պատրաստվում այդ զենքը ածելիի պես թափահարել ամբողջ աշխարհով մեկ։ «Իհարկե, ելնում ենք նրանից, որ այն կա։ Դա ոչ թե հրահրում է հակամարտությունների ընդլայնում, այլ զսպող գործոն է։ Հուսով եմ՝ սա բոլորն են հասկանում»,-եզրափակել է Պուտինը։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ