News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 03
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է Թուրքիայի պատերազմական սպառնալիքները այն բանից հետո, երբ Թուրքիայի արտգործնախարարը սպառնացել է Հունաստանի դեմ «միջոցներ ձեռնարկել» Էգեյան ծովում զորավարժությունների պատճառով։

Հունաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից «պատերազմի բազմաթիվ սպառնալիքներն ամբողջովին անընդունելի են» եւ նշել է, որ Հունաստանը հարգում է միջազգային իրավունքն ու ՄԱԿ-ի ծովային իրավունքը։

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ «Հունաստանը պետք է հրաժարվի իր խախտումներից։ Կամ նա կնահանջի եւ կպահպանի համաձայնագիրը, կամ մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ է»: «Հունաստանը չպետք է մոռանա դա»,- ասել է Չավուշօղլուն։ «Նրանք, ովքեր քամի են ցանում, փոթորիկ կհնձեն։ Եթե խաղաղություն չեք ուզում, մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ է։ Մի գիշեր, հանկարծակի»:

«Էգեյան ծովի կղզիների ապառազմականացման վերաբերյալ թուրք պաշտոնյաների հայտարարությունները բազմիցս ամբողջությամբ մերժվել են մի շարք փաստարկներով»,- ասվում է Հունաստանի ԱԳՆ հայտարարության մեջ: «Հունական կղզիների ինքնիշխանության հանդեպ կասկածը եւ պատերազմի սպառնալիքի պատճառով Էգեյան ծովում լարվածության աճը լիովին դատապարտվել են նաեւ միջազգային հանրության կողմից»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ