News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 8-ին Ազգային ժողովի նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ պատգամավորները հավանություն են տվել գործող օրենքների մի շարք լրացումների։

Դրանց թվում են.

«Ազգային Ժողովի Կանոնակարգ» օրենքում (սահմանադրական օրենք) լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Վարչաիրավական հարաբերությունների կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Բժշկական օգնության եւ բնակչության սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց եւ պետծառայողների աշխատանքի վճարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։

Բացի այդ, խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել մի շարք այլ օրինագծերի։ Այդ թվում.

«Ընդհանուր կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը,

«Բազմաբնակարան տների կառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Գործունեության իրականացման մասին իրազեկման» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը,

Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Իրավաբանական անձանց, իրավաբանական անձանց առանձին մասնաճյուղերի, հաստատությունների գրանցման եւ անհատ ձեռներեցների պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ