News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ կառավարությունը հույս ունի 2023 թվականի սկզբին «կոտրել երկրում բարձր ինֆլյացիայի ողնաշարը»։

Թուրքիայում տարեկան ինֆլյացիան նոյեմբերին մեկուկես տարվա ընթացքում առաջին անգամ դանդաղել է ՝ հոկտեմբերի 85,51 տոկոսից մինչեւ 84,39 տոկոս, ավելի վաղ հայտնել էր  Վիճակագրության ազգային ինստիտուտը: Նոյեմբերին սպառողական գների աճը, ըստ գործակալության, կազմել է 2,88 տոկոս։

«Մենք քայլ առ քայլ որոշում ենք կյաքնի գնի եւ ինֆլյացիայի հարցը, որը բոլորի օրակարգում է՝ ներառյալ Եվրոպայի եւ Ամերիկայի։ Մեր կողմից ձեռնարկված միջոցների շնորհիվ, մենք հույս ունենք հաջորդ տարվա սկզբին կոտրել ինֆլյացիայի ողնաշարը», - Money Talks խմբի եւ ծրագրի գագաթաժողովի մասնակցիներին ուղղված իր տեսաուղերձում ասել է Էրդողանը։

Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ մակարդակը, որին երկիրը կարճ ժամանակում հասել է պաշտպանական արդյունաբերության ոլորտում, դարձել է «ազգի հպարտության առարկաներից մեկը»։

«2002 թվականին պաշտպանական արդյունաբերության արտադրանքի արտահանումը կազմել է ընդամենը 248 միլիոն դոլար, իսկ անցյալ տարի մենք ռեկորդ ենք սահմանել՝ 3 միլիարդ 224 միլիոն դոլար։ Այս տարի մենք ակնկալում ենք, որ  արտահանման ցուցանիշը կլինի ավելի քան 3 մլրդ դոլար», - ասել է Էրդողանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ