News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների եւ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների պաշտպանության նախարարների նիստի շրջանակում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Հայաստանը ՀԱՊԿ-ում մեր դաշնակիցն է եւ առանցքային ռազմավարական գործընկերն Անդրկովկասում։ Մենք չափազանց շահագրգռված ենք տարածաշրջանում կայունության պահպանման հարցում եւ դրա համար գործադրում ենք բոլոր ջանքերը: Մենք առանձնահատուկ կարեւորություն ենք տալիս երկկողմ համագործակցության զարգացմանը եւ Հայաստանի զինված ուժերի ներուժը մեծացնելուն ուղղված աջակցությանը»,-ասել է նա։ 

Հանդիպման ընթացքում նախարարները հաստատել են երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջեւ 2023 թվականի համագործակցության ծրագիրը։ 

Շոյգուն նաեւ նշել է, որ ռուսական կողմը պատրաստ է շարունակել համատեղ աշխատանքը:

Իր հերթին, Պապիկյանը նշել է, որ սա այս տարվա ընթացքում արդեն չորրորդ հանդիպումն է։ «Մենք բարձր ենք գնահատում կայացած գագաթաժողովի կազմակերպման ձեր նախաձեռնությունն ու ջանքերը։ Դեկտեմբերն այն ժամանակն է, երբ պետք է ամփոփել եւ իմաստավորել ապագայի ծրագրերը։ Այսօր մենք կստորագրենք 2023 թվականի ծրագիրը»,-ասել է նա։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը և Հայաստանը շատ լավ տնտեսական հարաբերություններ ունեն. Օվերչուկ
Անցյալ տարի առևտրաշրջանառությունը ռեկորդային է եղել՝ 7,3 մլրդ դոլար...
Պուտինը եւ Փաշինյանը համաձայնեցրել են ՌԴ զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից. Պեսկով
Մոսկվան եւ Երեւանը համաձայնեցրել են...
Ռուս զինվորականները դուրս կգան Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի սահմանապահ կետերից. Կոնջորյան
Բարձրագույն մակարդակում հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանում...
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին եւ միավորելու է ապագայում. ՌԴ դեսպան
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին...
Ռուսաստանի նախագահ. Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են
Պուտինի և Փաշինյանի զրույցը տեղի է ունենում Կրեմլում ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովից հետո…
Պուտին. Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը ռեկորդ է սահմանել
Առևտրաշրջանառությունը հասել է ավելի քան 7 միլիարդ դոլարի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ