News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

2020թ-ի 44-օրյա պատերազմը, դրան նախորդող ու հաջորդող գործողությունները Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ կամ այս տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից իրականացրած ագրեսիան Հայաստանի նկատմամբ, որն ուղեկցվեց խաղաղ բնակչության ահաբեկման, էթնիկ ու կրոնական ատելության հիմքով կանխամտածված թիրախավորման գործողություններով, ցեղասպանական մտադրությունների հետևողական նշաններ են։ Այս մասին ասվում է Մարդու իրավունքների պաշտան Քրիստինե Գրիգորյանի՝ ցեղասպանությունների կանխարգելման օրվա առթիվ հղված ուղերձում:

«Դեկտեմբերի 9-ը Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովի կողմից հռչակվել է որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և ցեղասպանության հանցագործության կանխարգելման միջազգային օր։

Էթնիկ, կրոնական ու անձանց խմբի այլ հատկանիշով պայմանավորված ատելության այս հանցանքի վտանգավորությունը միջազգային իրավունքում ամրագրվել է շուրջ 75 տարի առաջ՝ Ցեղասպանության հանցագործության կանխարգելման ու պատժի մասին ՄԱԿ կոնվենցիայի ընդունմամբ։

Սակայն տասնամյակների ընթացքում միջազգային ու ազգային մակարդակներում ձևավորված նորմատիվային իրավունքը ցավալիորեն չի ապահովում բավական արդյունավետ պրակտիկա մարդկության դեմ ուղղված նման ծանր հացագործությունների դեմ պայքարում։

Այսօր էլ աշխարհի տարբեր անկյուններում հնչում են ցեղասպանության վտանգների ահազանգերը։

Հարյուրամյակ անց վառ է Հայոց Մեծ Եղեռնի զոհերի ու վերապրածների ցավը։ Չեն մարել սպանված ու խեղված տղամարդկանց, կանանց ու ծերերի, որբացած երեխաների, իրենց հայրենի տնից բռնի տեղահանված, անմարդկային կտտանքների և տանջանքների ենթարկված հայերի դառը հիշողությունները։

Ժամանակակից հակամարտություններն իրենց հերթին նպաստող միջավայր ու պայմաններ են ստեղծում նոր ցեղասպանությունների համար, որի մասին հնչում են հստակ ազդակներ։ 2020թ-ի 44-օրյա պատերազմը, դրան նախորդող ու հաջորդող գործողությունները Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ կամ այս տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից իրականացրած ագրեսիան Հայաստանի նկատմամբ, որն ուղեկցվեց խաղաղ բնակչության ահաբեկման, էթնիկ ու կրոնական ատելության հիմքով կանխամտածված թիրախավորման գործողություններով, ցեղասպանական մտադրությունների հետևողական նշաններ են։

Այդ նշաններն ավելի պարզ են դառնում ադրբեջանական հանրային խոսույթի ու տրամադրությունների ուսումնասիրության փաստերով։

Առավել մտահոգիչ է այն, որ էթնիկ ու կրոնական հիմքով, ինչպես նաև սեռով պայմանավորված ատելության քարոզն ու դրանով մոտիվացված անհատների հանցավոր գործողություններն ադրբեջանական պետության կողմից պետական մակարդակով այժմ էլ խրախուսվում են: Վտանգավոր է այն, որ հայատյացության այս քաղաքականությունը նյութականացված է Ադրբեջանի կրթական համակարգի բովանդակության բոլոր մակարդակներում:

Ցեղասպանության հանցագործությունները, անկախ իրականացնողի կամ զոհի ազգությունից, կրոնից, ռասայից, մաշկի գույնից և անձնական այլ հատկանիշներից, պետք է հետապնդվեն, պատժվեն ու հրապարակային դատապարտվեն։ Այս ուղղությամբ դերակատարում ու անելիք ունեն նախ և առաջ պետություններն ու միջազգային կազմակերպությունները, բայց նաև անհատները»,- ասվում է ուղերձում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ