News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 28
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Արեւիկ Պետրոսյանն ավարտում է իր աշխատանքը Սահմանադրական դատարանում: Այս առնչությամբ ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը Facebook-ի իր էջում գրել է. «Այսօր ինձ շա՜տ հարազատ մարդու՝ Արևիկ Պետրոսյանի ծննդյան տարեդարձն է: Նաև Սահմանադրական դատարանում նրա պաշտոնավարման ավարտը: Շնորհավորանքն էլ խառնվում է շնորհակալության ու երախտագիտության զգացումների հետ:

Սեփական փորձով հասկացանք՝ խառնակ ժամանակներում, անսովոր ու էքստրեմալ իրավիճակներում է, որ ամբողջությամբ բացահայտվում է մարդու էությունը: Անգամ ինքդ քեզ ես ճանաչում ու բացահայտում հենց այս  տիպի իրավիճակներում: Արևիկն ուղնուծուծով հայրենասեր է, բացառիկ կամքի ու նախանձելի սկզբունքների կրող եզակիներից մեկը: Մարդ, ում գոյությունն իսկ մեզ շրջապատող խավարի, փորձությունների ու համատարած աղմուկի մեջ հուշում է գալիք ավելի լավ, ավելի ապահով ու ավելի արդար ժամանակները:

Հարգելի տիկի՛ն Պետրոսյան, սիրելի ընկե՛ր:

Շնորհակալ եմ քեզ՝

հայրենիքը գործով սիրելու, ու դա անդադար ապացուցելու համար,

պետությանը անխոնջ ու անձնվիրաբար ծառայելու համար,

քո պայքարող, չհանձնվող ու չընկրկող տեսակի համար,

հայրենի արդարադատության բնագավառում քո մեծ վաստակի համար,

իրավիճակային շահը համոզմունքներիդ անվարան չստորադասելու համար,

լա՜վ ընկեր ու պարզապես լա՜վ մարդ լինելու համար:

Եղի՛ր առողջ, երջանիկ ու հաջողակ: Եղի՛ր սիրելիներով ու հասկացող, գնահատող ու Ձեզ արժանի մարդկանցով շրջապատված:

Ես գիտեմ մեր երկրի ու հանրային կյանքի մասին քո մտքերը, ցանկություններն ու իղձերը: Մաղթում եմ քեզ տեսնել քո իսկ ավանդի պտուղները»։

Տպել
Ամենաշատ