News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 02
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ մեկնաբանելով Կիեւին նոր պաշտպանական փաթեթի փոխանցումը, նշել է, որ չնայած Ուկրաինայի կարեւոր ենթակառուցվածքների վրա Ռուսաստանի ուժեղացող հարձակումներին եւ գալիք ձմռանը, Ուկրաինային ամերիկյան աջակցությունը միայն աճում է, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Սպիտակ տունը ուրբաթ օրը հայտարարել է 275 միլիոն դոլարի չափով օգնության նոր փաթեթի մասին, որը կօգնի ամրապնդել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը, մասնավորապես, անօդաչու սարքերի հարձակումների դեմ:

ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին լրագրողներին հայտնել է, որ օգնությունը մոտ ժամանակներս կուղարկվի Ուկրաինա, որպեսզի երկիրն ապահովի նոր հզորություններով։  

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հրապարակել է սպառազինությունների եւ սարքավորումների ամբողջական ցանկը, որոնք ներառվել են Ուկրաինային անվտանգության ոլորտում օգնության նոր փաթեթի մեջ։ Նոր փաթեթի շրջանակում Կիեւը զինամթերք կստանա HIMARS բարձր շարժունակ հրետանային հրթիռային համակարգերի համար, 155 մմ տրամաչափի 80 000 հրետանային արկ, անօդաչու սարքերի հարձակումներին հակազդելու սարքավորումներ, բարձր անցունակությամբ HMMWV բազմաթիրախային ավտոմեքենաներ, շտապ օգնության մեքենաներ եւ բժշկական սարքավորումներ, 150 էլեկտրական գեներատորներ եւ արշավային հանդերձանք:

Պենտագոնում նշել են, որ Բայդենի վարչակազմի աշխատանքի սկսվելուց ի վեր Միացյալ Նահանգներն ընդհանուր առմամբ Ուկրաինային 20 մլրդ դոլարի անվտանգության օգնություն է ցուցաբերել, այդ թվում՝ 19,3 մլրդ դոլար այս տարվա փետրվարին ռուսական ներխուժումից հետո:

Դրա շնորհիվ Ուկրաինայի զինված ուժերի զինանոցում հայտնվել են 1600 «Սթինգեր» ինքնաձիգներ, 8500 «Ջավելին» հակատանկային համակարգեր, 700 «Սվիթչբլեյդ» դրոններ, 155 մմ տրամաչափի 142 հաուբիցներ, 38 HIMARS բարձր շարժունակ հրետանային ռեակտիվ համակարգեր, 120 մմ տրամաչափի 20 ականանետային համակարգեր, ութ NASAMS զենիթահրթիռային համակարգեր, չորս «Ավենջեր» զենիթահրթիռային համակարգեր եւ HARM բարձր արագությամբ հակահրթիռային հրթիռներ։

Բացի այդ, Ուկրաինան Միացյալ Նահանգներից ստացել է 20 Մի-17 ուղղաթիռ, 45 Տ-72Բ տանկ, ավելի քան 1000 HMMWV ավտոմեքենա, 200 m113 զրահամեքենա, ավելի քան 1800 տակտիկական անօդաչու սարքեր, ինչպես նաեւ առափնյա պաշտպանության անօդաչու մոտորանավակներ, պարեկային մոտորանավակներ, հակահրթիռային, հակահամաճարակային եւ բազմաֆունկցիոնալ ռադարներ եւ ՀՕՊ տարբեր միջոցներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ