News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 02
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երկուշաբթի օրը տեղի կունենա ԱԺ նոր ճաշարանի բացումը։ ԱԺ բուֆետը մի քանի ամիս վերանորոգվում էր, թարմացվում էր կահկարասին, երեկ վերջին շտրիխներն էին անում, որ դիմավորեն ճաշարանն աշխատեցնող նոր ընկերությանը։ Մենք պարզեցինք, որ ԱԺ «բնակիչներին» սնունդ կմատուցի «Բլիզարդ քեյթրինգ» ընկերությունը, որն ընտրվել է առանց մրցույթի։ ԱԺ աշխատակազմից հաստատեցին մեր լուրը։

Աշխատակազմն ընկերության հետ ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել՝ ժամանակավոր, մինչեւ մրցույթով որոշվի հաղթողը։ Մրցույթն անելու է Պետգույքի կառավարման կոմիտեն, որը շատ խոշոր՝ մոտ 3 մլն դրամ վարձակալության գումար է սահմանել, ու հիմա ոչ մի ընկերություն չի ցանկանում գալ եւ այդքան գումարով վարձակալել ԱԺ բուֆետն ու աշխատեցնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ