News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Մեծ է հավանականությունը, որ Հայաստանն ու Թուրքիան շուտով սկսեն օդային ուղիղ բեռնափոխադրումներ, «Ազատությանը» հայտնել է Թուրքիայի հետ հարաբերություններում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։

«Վերջերս՝ նոյեմբերի սկզբին տեղի ունեցած տեխնիկական հանդիպման ժամանակ քննարկվել է այդ թվում՝ այս պայմանավորվածության իրագործումը, և այո, հավանականությունը մեծ է, որ շատ շուտով այն կիրագործվի: Զերծ կմնամ կոնկրետ ժամկետներ նշելուց, բայց հավանականությունը շատ մեծ է, որ շուտով դա տեղի կունենա», - ասել է Ռուբինյանը:

Երեկ թուրքական Hurriyet Daily News-ը, վկայակոչելով դիվանագիտական իր աղբյուրները, գրել էր, որ մեկնարկել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման երկրորդ փուլը, և հնարավոր է, որ անգամ Ամանորից առաջ արդեն սկսվեն փոխադարձ ավիափոխադրումներ, ինչպես նաև բացվի Արմավիրի մարզի սահմանին գտնվող Մարգարա-Ալիջանի սահմանային անցակետը երրորդ երկրների քաղաքացիների համար։

«Խոսքը հետևյալի մասին է. այս պահի դրությամբ ուղիղ ավիաբեռնափոխադրումներ Թուրքիայի և Հայաստանի միջև երկու ուղղություններով էլ հնարավոր չէ, խոսքը նրա մասին է, որ դա դառնա հնարավոր», - ընդգծել է Ռուբեն Ռուբինյանը:

Ռուբինյանը ժամկետներ չի նշում, բայց հիշեցնում է, որ ուղիղ բեռանփոխադրումների արգելքի վերացման, ինչպես նաև անցակետի մասնակի բացման մասին քաղաքական պայմանավորվածությունները ձեռք էին բերվել դեռ ամռանը՝ բանագնացների վերջին հանդիպման ընթացքում, իսկ գործնական քայլերը սկսվել են նոյեմբերին սկզբին կողմերի տեխնիկական խմբերի՝ հայ-թուրքական սահմանին հանդիպումից հետո։

«Գիտեք, որ մեր երկրորդ պայմանավորվածությունը, կրկին հուլիսին ձեռք բերված, երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը բացելու մասին էր, և դրա վերաբերյալ ինչը, որ պետք է արվի հիմա, դա Մարգարայի կամրջի վիճակի ստուգումն է, որը մոտ ժամանակներս պետք է տեղի ունենա, և այդպես կշարժվի», - հավելել է նա

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ