News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Այժ ավելի հավանական է, որ Պենտագոնը կաջակցի Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հեռահար հարվածներ հասցնելու Ուկրաինայի ծարգրին, գրում է The Times-ը:

Թեեւ Միացյալ Նահանգները հրապարակայնորեն հայտարարել է, որ «չի խրախուսում Ուկրաինային՝ հարվածներ հասցնել իր սահմաններից դուրս», վարչակազմը, ըստ տեղեկությունների, վերանայել է իր դիրքորոշումը: The Times-ի տեղեկություններով՝ այժմ ավելի հավանական է, որ Կիեւը ավելի հեռահար հարվածող զենք ստանա՝ Ռուսաստանի խորքերը հարվածելու համար: Անանուն աղբյուրը The Times-ին հայտնել է, որ «էսկալացիայի վերաբերյալ վախը փոխվել է». «Հիմա ամեն ինչ այլ է. պատերազմի հաշվարկը փոխվել է այն տառապանքների եւ դաժանությունների արդյունքում, որոնց ենթարկվում են ուկրաինացիները ռուսների կողմից»։

ԱՄՆ ռազմական ծրագրավորողների շրջանում նվազել են մտավախությունները, որ Ռուսաստանը մարտավարական միջուկային հարված կհասցնի կամ հարձակվելու Ռուսաստանին սահմանակից ՆԱՏՕ-ի անդամի վրա:

Ամերիկյան ռազմական աղբյուրը The Times-ին ասել է. «Մենք Կիեւին չենք ասում՝ «մի հարվածեք ռուսներին (Ռուսաստանում կամ Ղրիմում)»: Մենք չենք կարող նրանց ասել, թե ինչ անեն: Նրանք են որոշում, թե ինչպես օգտագործեն զենքը։ Սակայն երբ նրանք օգտագործում են մեր մատակարարած զենքերը, միակ բանը, որ մենք պնդում ենք այն է, որ ուկրաինական զինուժը գործի պատերազմի միջազգային օրենքներին եւ Ժնեւի կոնվենցիաներին համապատասխան»։

The Times-ը առաջարկել է նաեւ, որ ԱՄՆ-ը կարող է Ուկրաինային բարձր տեխնոլոգիական հեռահար զենքեր, ներառյալ հրթիռային կայաններ եւ զինված անօդաչու սարքեր մատակարարել, ինչին ի պատասխան ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան:  ասել է. «Ոչինչ քննարկումից դուրս չէ»:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նախազգուշացրել է, որ, Ուկրաինային հեռահար հրթիռներ մատակարարելու դեպքում, Միացյալ Նահանգները «կհատի սահմանը»։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ լրագրողներին ասել էր. «Եթե Վաշինգտոնը որոշի Կիեւին հեռահար հրթիռներ մատակարարել, ապա նա կհատի կարմիր գիծը եւ կդառնա հակամարտության անմիջական կողմ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ