News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Ցեղասապանություն երևույթը սկսել ենք դիտարկել ոչ միայն որպես պատմական երևույթ, այլև մի վտանգ և սպառնալիք, որ այսօր էլ գոյություն ունի։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա իր ելույթում մասնավորապես, ասաց. «Արդեն 4-րդ անգամն է, որ Հայաստանը հյուրընկալում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումը:

Ուզում եմ նախ ողջունել բոլոր մասնակիցներին, մարդու իրավունքների պաշտպանությունն ապահովող ցեղասպանություններն ու զանգվածային այլ ոճրագործությունները կանխելու, արդարություն ու ճշմարտությունը վերականգնելու մանդատով օժտված մեր  գործընկերներին, պաշտոնյաներին, գիտնականներին, դիվանագետներին, քաղաքական գործիչներին եւ ՏՏ ոլորտը ներկայացնող մասնագետներին:

1948-ի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվեց Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին կոնվենցիան: Կոնվերցիայի ընդունումից տարիներ անց, 2015-ին Հայաստանի նախաձեռնությամբ եւ միջազգային համայնքի լայն  աջակցության շնորհիվ հնարավոր եղավ ընդունել Ցեղասպանությանն հանցագործության զոհերի հիշատակի եւ արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման  միջազգային օրը:

Այս համատեքստում ուզում եմ  ընդգծել, որ նախորդ գլոբալ ֆորումների  ընթացքում մենք ցավոք սրտի  ավելի ու ավելի շատ ցեղասպանություն երեւույթը սկսել ենք դիտարկել ոչ միայն որպես  պատմական երեւույթ, պատմական ժառանգություն, այլ  վտանգ ու սպառնալիք, որ այսօր էլ աշխարհի տարբեր  տարածաշրջաններում գոյություն ունի եւ իսկապես ցեղասպանության կանխարգելումը դառնում է իրական խնդիր:

Մենք սովորաբար, այս համատեքստում ՀՀ ներկայացուցիչներս, առավել շեշտում եւ ընդգծում ենք 20-րդ դարի առաջին ցեղապսանությունը Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած: Բայց պետք է ընդգծեմ, որ այսօր էլ ցեղասպանության վտանգն ու սպառնալիքը մեր տարածաշրջանում դիտարկվում է որպես հրատապ կանխարգելման մի երեւույթ:

Պետք է ընդգծեմ, որ վերջին շրջանում ավելի ու ավելի շատ, մասնավորապես,  ԼՂ հայության ներկայացուցիչների կողմից ահազանգվում է պոտենցիալ ցեղասպանությունը որպես սպառնալիք եւ ես կարծում եմ, որ այդ ահազանգերին մենք բոլորս եւ միջազգային հանրությունը պետք է իսկապես  լուրջ վերաբերվեն: Թվում էր, թե 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված  եռակողմ հայտարարությունը ստեղծել է մեխանիզմները ԼՂ հայությանը  պոտենցիալ ցեղասպանությունից  պաշտպանելու համար, բայց ցավոք հետագայում քայլ-քայլ մենք տեսանք եւ շարունակում ենք տեսնել իրողություններ, որոնք հնչող մտավախությունները  դարձնում են ավելի ու ավելի առարկայական»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ 2021-ին արդեն ականատես եղանք իրողությունների, երբ ԼՂ-ում գյուղատնտեսական աշխատանք։ իրականացնող քաղաքացիական անձինք դիպուկհարի կողմից սպանվեցին ուղղակի տրակտորի ղեկին գտնվելիս: Հետագայում ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցին ԼՂ-ում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի եւ այդ պրոցեսը զուգորդվեց ուշադրության արժանի մի քանի իրողություններով: մասնավորապես, երբ Ադրբեջանի ԶՈՒ-ն գիշերային ժամերին լուսային ուժեղ լուսարձակների միջոցով լուսավորում էին հայկական գյուղերի տները, միացնում իսլամական աղոթքից հրավեր եւ բարձրախոսներով հայ բնակիչներին սպառնում լքել իրենց բնակավայրերը: Մենք մեծ հարգանք ունենք իսլամական քաղաքակրթության ու կրոնի նկատմամբ« եւ դրա վառ ապացույցը Երեւանի կենտրոնում գտնվողն Կապույտ մզկիթն է, բայց այլ կերպ, քան կրոնական ահաբեկչություն իմ կողմից նկարագրված իրողությունը ես չեմ կարող գնահատել:

Պետք է նաեւ արձանագրել, որ ցավոք, այդ գործողություններն առանձին գործողություններ չեն: Այսօր մենք տեսնում ենք ուղղորդված գործողություններ, որոնք ավելի ու ավելի առարկայական են դարձնում մտավախությունները, որ Ադրբեջանը ԼՂ-ում իսկապես ցեղասպանություն է նախապատրաստում»,-հայտարարեց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ