News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը

Հայաստան ժամանած օտարերկրյա քաղաքացիների ծախսերը կշարունակեն նպաստել տնտեսությանը, բայց միևնույն ժամանակ բարձրացնել գները։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Այստեղ Կենտրոնական բանկը դիտարկում է երկու հակադիր սցենար՝ առաջին դեպքում միջազգային այցելուները շարունակում են մնալ Հայաստանում, նրանց թիվն աճում է, արտաքին պահանջարկը մեծ ծավալներով շարունակում է ճնշում գործադրել գների վրա, որը կարող է ստեղծել գնաճային սպասումների ապախարսխման ռիսկ: Ուստի ԿԲ-ի արձագանքը այսօրվա տոկոսադրույք բարձրացները պայմանավորված է հենց այդ սցենարով: Երկրորդ սցենարի դեպքում մենք ունենում ենք ավելի մեղծ գնաճային միջավայր, որովհետեւ միջազգային այցելուների մի մասը գնում էր, որի արդյունքում նկատվում է պահանաջրկի որոշակի թուլացում, որի արդյունքում գները կարող են ավելի արագ իջնել ներքեւ, քան մենք ակնկալում ենք: Մեր գնահատմամբ առաջին սցենարով պայմանավորված ռիսկերն ավելի մեծ են, ուստի որոշվեց բարձրացնել տոկոսադրույքը՝ հիմնվելով ռիսկերի կառավարման մեթոդի վրա»,-ասաց ԿԲ նախագահը:

Իր հերթին, ԿԲ մակրոտնտեսական վարչության տնօրեն Արմեն Նուրբեկյանը նշեց, որ, ըստ ԿԲ-ի, ՀՀ քաղաքացիների շրջանում միտում կա ավելացնելու ոչ թե ծախսերը, այլ, ընդհակառակը, խնայողությունները։ Հարկ է նշել, որ վերաբնակիչների ծախսերի հետ կապված գնաճի հնարավոր ռիսկերը  գործոններից մեկն էին, որոնց պատճառով Կենտրոնական բանկը այսօրվա նիստում որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչեւ 10.75 տոկոսի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ