News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Թուրք գեներալ Բախտիյար Էրսայի նշանակումը Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնում «կարեւոր քայլ է Թուրքիայի եւ Ադրբեջանի ռազմական ներուժի միավորման գործում», կարծում են փորձագետները: Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ներկայացնում ենք հրապարակումն առանց կրճատումների․

«Էրսայի կենսագրությունն անսովոր է ռազմական բարձր աստիճանի համար. նա բանտում էր պետական հեղաշրջման փորձի համար, հետո թուրք քաղաքացիներին փրկեց «արաբական գարունից»։ Թուրք գեներալ-գնդապետ Բախտիյար Էրսայը սեպտեմբերի 10-ին նշանակվել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի խորհրդական։ Նշանակումից հետո, ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստում նա պատմել է ադրբեջանական բանակը Թուրքիայի զինված ուժերի մոդելին համապատասխանեցնելու իր աշխատանքի, ինչպես նաեւ նախատեսվող բարեփոխումների մասին: Դեռ սեպտեմբերին Թուրքիան իր չորս գեներալներին նշանակել է Ադրբեջանում թուրքական զինված ուժերը ներկայացնող հատուկ հրամանատարությունում։ Նրանցից մեկը Բախտիյար Էրսայն էր։

Եթե կարդաք թուրքական լրատվամիջոցները, ապա կարող եք տեսնել, որ գեներալ-գնդապետ Բախտիյար Էրսայը հարուստ անցյալ ունի՝ լի դրամատիկ իրադարձություններով։ BBC-ի ադրբեջանական ծառայության տվյալներով՝ Էրսայը 2011-ին պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ մեղադրվող եւ դրա համար դատապարտված սպաների թվում էր: Սակայն կրելով 16-ամյա բանտարկությունից երեք տարվա պատիժը՝ նա ազատ է արձակվել, եւ նրա դեմ բոլոր մեղադրանքները հանվել են։ Էրսայը վերադարձել է բանակ՝ հասնելով Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ շտաբի պետի պաշտոնին։ ԶԼՄ-ներում նշվում է, որ նա Իրաքի սահմաններում ղեկավարել է անջատողական Քրդստանի բանվորական կուսակցության դեմ գործողությունները։ Գեներալ Էրսայը նաեւ այն զինվորականներից է, որը կազմակերպել է Թունիսից 28 հազար հայրենակիցների տարհանումը 2010 թվականին «Արաբական գարնան» անկարգությունների ժամանակ:

Հայկական եւ ռուսական որոշ լրատվամիջոցներ գրում են նաեւ, որ Էրսայը եղել է 2020 թվականի աշնանը Ղարաբաղում ադրբեջանական զորքերի հրամանատարության կազմում։ Թուրքիան այդ պահին իսկապես օգնում էր Ադրբեջանին ինչպես դիվանագիտական մակարդակով, այնպես էլ զենքով։ Մասնավորապես, «Բայրաքթար» անօդաչուները օգնել են Ադրբեջանին առավելություն ստանալ մարտի դաշտում ՝ օդից հարվածներ հասցնելով զրահատեխնիկային եւ հայերի դիրքերին։

Դեռ սեպտեմբերին փորձագետները BBC-ի ադրբեջանական ծառայությանը ասել են, որ Ադրբեջանում իրականացվում է ցամաքային զորքերի կառուցվածքային բարեփոխում։ Ռազմական վերլուծաբան Ուզեիր Ջաֆարովի խոսքով՝ այդ ուղղությամբ կաշխատի գեներալ-գնդապետ Բախտիյար Էրսայը, նա խորհրդատուի դեր կխաղա «միայն ցամաքային զորքերի» պատրաստման գործում: Թուրքիայի ռազմական խորհրդականներ ադրբեջանական բանակում նախկինում էլ են եղել, իսկ թուրք դասախոսները ռազմական ակադեմիայում դասավանդել են ադրբեջանցի կուրսանտներին, հիշեցնում է անկախ փորձագետ, նախկինում պաշտպանության նախարարության աշխատակից Ազադ Իսազադեն։

2020 թվականին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ թուրք զինվորականները կատարում էին խորհրդականների գործառույթներ։ «Պաշտպանության նախարարի խորհրդականը պատասխանատու չէ մարտական գործողությունների եւ պատրաստության համար, նա մարտական գործառույթներ չունի»,-ասում է փորձագետը: Տվյալ դեպքում, Իսազադեի խոսքով, նախարարի խորհրդականի դերում Էրսայը պետք է որպես խորհրդատու հենց Ադրբեջանի եւ Թուրքիայի բանակները միասնական ստանդարտի հասցնելու համար։ Բանն այն է, որ երկու երկրներում էլ վաղուց բարձր մակարդակով են խոսում միասնական բանակի ստեղծման մասին, երկրները հաճախ համատեղ զորավարժություններ են անցկացնում։ Իսկ անցյալ տարի Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահները ստորագրել են Շուշիի համատեղ հռչակագիրը, որով երկրները պարտավորվել են միմյանց ռազմական օգնություն ցուցաբերել արտաքին ագրեսիայի դեպքում։ Համաձայնագիրը փաստորեն երկու երկրների (որոնցից մեկը ՆԱՏՕ-ի անդամ է) միջեւ ռազմական համագործակցությունը բարձրացրել է ռազմական միության մակարդակի, ընդգծում է BBC-ի թուրքական ծառայությունը: «Բայց կան հարյուրավոր պարամետրեր, որոնք այդ բանակներում չեն համապատասխանում միմյանց։ Դրանք են մարտավարական տեխնիկան, վաշտերի, գումարտակների, բրիգադների կազմավորումը, թվային եւ հրամանատարական կազմը, ինչպես նաեւ սպառազինությունը, տրամաչափերը, ռադիոկապը»,-ասում է Իսազադեն։ Փորձագետի խոսքով՝ էրսայի նշանակմանը հաջորդող բարեփոխումները հետեւանքներ կունենան նաեւ տարածաշրջանի համար: «Դա կլինի միասնական բանակ, որը, կախված անհրաժեշտությունից, կմասնակցի այս կամ այն գործողությանը։ Եվ սա միասնության ցուցադրություն է Ռուսաստանի, Իրանի եւ Հայաստանի առջեւ»,-վստահ է Իսազադեն։

Ադրբեջանը ոչ միայն ռազմական կոնֆլիկտ ունի հարեւան Հայաստանի հետ, այլեւ բարդ հարաբերություններ ունի երկու հարեւան երկրների՝ Ռուսաստանի եւ Իրանի հետ։ Աշնանը Իրանը զորավարժություններ է անցկացրել Ադրբեջանի սահմանների մոտ։ Ադրբեջանական եւ թուրքական բանակները պատասխան զորավարժություններ են անցկացրել, որոնց ներկա է եղել նաեւ Բախտիյար Էրսայը»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ