News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լաչինի միջանցքը վաղ թե ուշ կարող է ապաարգելափակվել։ Ըստ ամենայնի՝ ինչ-որ բան կպայմանավորվեն։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Սակայն, ինչպես նշեց փորձագետը, չափազանց կարեւոր է ոչ թե այն, որ կողմերը վաղ թե ուշ կպայմանավորվեն, այլ այն, թե ինչպես դա կանեն։

«Ի վերջո, նրանք հստակ պահանջներ ունեն։ Իսկ Հայաստանը կհամաձայնի՞ այդ պահանջներին, դա ինձ համար հարց է։ Ղարաբաղի մասին խոսք չկա»,- նկատեց քաղաքագետը։

Այնուամենայնիվ, ըստ Իսկանդարյանի, Ղարաբաղը Հայաստանի հետ կապող մայրուղու ապաշրջափակումը ամենեւին էլ չի նշանակում, որ Բաքուն նոր, ավելի լուրջ սադրիչ քայլեր չի ձեռնարկի Լաչինի միջանցքի հետագա արգելափակմամբ։ Նոր արգելափակումը, նրա խոսքով, կարող է շատ ավելի երկարատեւ ու ծանր լինել:

«Այս անգամ իբր բնապահպաններն էին։ Ամեն դեպքում նրանց այդպես են ներկայացնում։ Հաջորդ անգամ կլինեն ֆիլատելիստներ ու հրացաններով բուժքույրեր։ Դա այնքան էլ կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ խնդիրը կա եւ չի անհետանա։ Դա անկասկած։ Նոր տարուց հետո ճնշումների նաեւ այլ տարբերակներ կարող են ի հայտ գալ՝ շատ ավելի կոշտ»,- նշեց փորձագետը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. Ոստիկանություն
Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին...
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
Ամենաշատ