News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իսրայելի «Նաթիվ» հատուկ ծառայության նախկին ղեկավար, հայտնի քաղաքագետ Յակով Կեդմին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանեց Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։

Պատասխանելով ադրբեջանական սադրանքի նպատակների մասին հարցին՝ նա նկատեց. «Ինձ համար դժվար է հասկանալ նպատակը։ Պարզ է, որ դրան գնալու օբյեկտիվ պատճառ չկա։ Այստեղ Ռուսաստանն արդեն պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի ադրբեջանցիները վերադառնան իրենց տեղը։ Եթե սա հայտարարության ակնհայտ խախտում է, ապա խախտումը պետք է ուղղվի»։

Կեդմին չի կարծում, որ ստեղծված իրավիճակը կհանգեցնի նոր ռազմական հակամարտության, քանի դեռ այնտեղ ռուսական զորքեր կան։ Կա կոնֆլիկտային իրավիճակ, սակայն հենց ռուս խաղաղապահների ներկայությունն ու նրանց գործունեությունը, նրա գնահատմամբ, կարող են կանխել ռազմական գործողությունները։

Եթե ռուս խաղաղապահների գործողությունները հանգեցնեն նրան, որ իրավիճակը վերադառնա այնտեղ, որտեղ եղել է, ապա այդ դեպքում, ինչպես պարզաբանեց քաղաքագետը, դրանք կհամարվեն ադեկվատ։

«Միջազգային բոլոր խաղացողներն իրենց այլասերվածության չափով են արձագանքում դրան: Ռուսաստանի մասին դեռ ոչինչ չեմ լսել։ Չեմ լսել որեւէ այլ արձագանք, բացի նրանից, թե նա հույս ունի, որ իրավիճակը կկարգավորվի»,- ընդգծեց Կեդմին։

Նա չի կարծում, որ իրավիճակը կհանգեցնի Ռուսաստանի համար երկրորդ ճակատի բացմանը։

«Իսկ ո՞վ կկռվի Ռուսաստանի դեմ»,- տարակուսեց փորձագետը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ կրկին, իբր բնապահպանական նկատառումներով, փակել էին Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը։

Արդեն ավելի քան երկու օր է, ինչ ադրբեջանական կողմը խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները եւ Ղարաբաղի խաղաղ բնակչության իրավունքները՝ փակելով հանրապետությունն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։

Ստեղծված իրավիճակի հետ կապված՝ Հայաստանից Ղարաբաղ ժամանած քաղաքացիները գիշերել են Գորիսում, նրանց մի մասը, այդ թվում կանայք ու երեխաներ, Շուշիի շրջանի Լիսագոր գյուղում։

Դեկտեմբերի 13-ին Ղարաբաղի Ազգային ժողովը հայտարարություն է ընդունել Արցախի Հանրապետության ժողովրդին սպառնացող հումանիտար աղետը կանխելու անհրաժեշտության կապակցությամբ։

Արամ Դանիելյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. Ոստիկանություն
Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին...
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
Ամենաշատ