News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Թուրքիան արդեն սկսել է կորցնել Ադրբեջանը, եւ արդեն չի աշխատում „մեկ ազգ, երկու պետություն“ սկզբունքը»,- այսօր հրավիրած քննարկման ժամանակ հայտարարեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: Քննարկումը նվիրված էր հայ-թուրքական զարգացումներին, ինչպես նաեւ հոկտեմբերի 27-ի ոճրագործության 10-ամյակին:

Ռ. Կիրակոսյանը հիշեցրեց թուրքական դրոշները Ադրբեջանում հանելու դեպքը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը շատ հեռուն է գնացել Թուրքիային վանելու հարցում եւ այդ միտումը շարունակվում է:

«Թուրքիան փորձում է կայունացնել քրդական տարածքները ոչ միայն ռազմական, այլ նաեւ տնտեսական զարգացման ճանապարհով, իսկ դրա համար հայ-թուրքական սահմանի բացումը լրջագույն խթան կարող է լինել»,- ասաց նա՝ հավելելով, սակայն, որ միաժամանակ Թուրքիան կձգձգի արձանագրությունների վավերացումը՝ դրանով փորձելով առավելագույնի հասցնել սահմանը բացելու հարցում իր դերը":

Ըստ Ռ. Կիրակոսյանի, Թուրքիան քաղաքական ու դիվանագիտական աշխատանքին զուգահեռ հանդես է գալիս նաեւ մշակութային նախաձեռնություններով: Մասնավորապես Կարսում Վանում ու Անիում մշակութային միջոցառումներ են իրականացվում, տեսանյութերի ու գրքերի ցուցահանդեսներ են կազմակերպվում, միաժամանակ թուրք գործարարները հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանի նկատմամբ, ինչը նշանակում է, որ սահմանի բացումը շատ իրական է եւ տեղի է ունենալու: Դա է հուշում նաեւ այն, որ, ըստ փորձագետի, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն վերջերս իր ելույթներում փորձում է դրական մթնլորտ ստեղծել սահմանի բացման հարցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ