News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 10
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը նաև «Յունիսեֆի» ղեկավարն է և շատ լավ պետք է հասկանա, որ Արցախում ապրող երեխաները 2 օր շարունակ զրկված էին գազամատակարարումից, ջեռուցումից, տաք ջրից, տեսանյութեր էին տարածվում, թե ինչպես են մայրերը երեխաներին մի կերպ տաք ջրով լողացնում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Ցավալի է, որ 5-րդ օրն է՝ շարունակվում է այս վիճակը, բայց ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարից գոնե մեկ մեկնաբանություն չենք ստացել։ Բոլորի իրավունքները կարևոր են, բայց անձամբ ինձ համար շատ ցավալի է, որ մի տեղ հիջաբ հագնելու թեման դարձում են աշխարհով մեկ ու դրա վերաբերյալ հազարավոր հայտարարություններ են լինում, բայց երբ 120․000 մարդու կյանքն է դրված սպառնալիքի տակ, ալարում են անգամ մեկ մեկնաբանություն տալ։

Մարդու իրավունքների բարձր հանձնակատարը ունի այդ առաքելությունը, թող հայաստանյան գրասենյակի ղեկավարը իջնի և ներկայացնի՝ արդյո՞ք պատշաճ կերպով ծանուցվել է այս ամենի մասին։ Բավական է, որ մենք անտեսված լինենք աշխարհի կողմից, կարծես թե աշխարհի վրա Արցախը գոյություն չունի, այս անտեսվածությանը պետք է վերջ դրվի»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։

Նա նշեց, որ միջազգային հանրության անտաբերությունը Ադրբեջանին դարձնում է անպատժելի։

«Ադրբեջանի կազմում հնարավոր չէ ապահովել որևէ իրավունք կամ անվտանգություն։ Մենք շարունակելու ենք պայքարը մեր իրավունքների համար, պետք է ճնշումը բազմապատկվի, միջազգային հանրությունը պետք է զգա, որ հանգիստ չի ունենալու, մինչև 120․000 մարդ հանգիստ կյանք չունի»,- ասաց Արցախի ՄԻՊ-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. Ոստիկանություն
Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին...
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ