News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները վերջին անգամ հայ գերիներին Ադրբեջանում այցելել են այս տարվա նոյեմբերին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում դեկտեմբերի 20-ին ասել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։

Նա հիշեցրել է, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները պարբերաբար այցելում են հայ գերիներին, որոնք հաստատվել են ադրբեջանական իշխանությունների կողմից։

Ամատունին պարզաբանել է, որ Ադրբեջանում հայ գերիներին նոր այցելությունների մասին ԿԽՄԿ-ն նախապես չի տեղեկացնում։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 15-ի կառավարության նիստում հայտարարել էր, որ Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանին վերադարձնել առնվազն 33 գերու, պատանդի եւ պահվող այլ անձանց՝ դա անվանելով ոչ միայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, այլեւ հումանիտար իրավունքի կոպիտ խախտում։

Արամ Դանիելյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ