News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում 2010 թվականից հաճախաակիացել են սեռական հանցագործությունները երեխաների նկատմամբ։ Այս մասին տեղեկացվել է  անչափահասների գործերի եւ նրանց իրավունքների պաշտպանության կառավարական հանձնաժողովի նիստի արձանագրությունում՝ հղում կատարելով գլխավոր դատախազության տվյալներին, որոնք հրապարակվել են լուսավորության նախարարության կայքում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Փաստաթղթում նշվել է, որ 2010թ. գրանցվել է անչափահասների հանդեպ սեռական հանցագործությունների 9 524 դեպք, իսկ 2021թ.՝ 16 887 միջադեպ։

«Ընդ որում, այդ հանցագործությունների ավելի քան 50 տոկոսը կատարվում է երեխային ծանոթ անձի կողմից, յուրաքանչյուր հինգերորդը՝ ընտանիքի անդամի, 11 տոկոսը՝ ծնողների (օրինական ներկայացուցիչների), սեռական ոտնձգությունների 25 տոկոսը կատարվում է ալկոհոլ օգտագործած մարդկանց եւ հոգեկան հիվանդություններ ունեցող անձանց կողմից»,- նշվել է փաստաթղթում։

Արձանագրության համաձայն՝ երկրի 16 սուբյեկտները պետք է բարձրացնեն սեռական բռնության կանխարգելման աշխատանքի արդյունավետությունը։ Այս հանձնարարականները վերաբերում են Յուգրայի, Ալթայի եւ Զաբայկալիեի երկրամասերին, Ուդմուրտիային, ինչպես նաեւ Բրյանսկի, Արխանգելսկի, Աստրախանի, Բելգորոդի, Սախալինի, Ռոստովի, Սարատովի, Իրկուտսկի, Լենինգրադի, Մոսկվայի, Տյումենի եւ Յարոսլավլի մարզերին։

Ինչպես նշվել է արձանագրությունում, առաջիկայում նախատեսվում է ստեղծել սեռական բռնության կանխարգելման հարցերի գծով հատուկ աշխատանքային խումբ, որի կազմակերպչական-տեխնիկական գործառույթները կդրվեն լուսավորության նախարարության վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիան մտադիր է ավելացնել հանցագործ ներգաղթյալների արտաքսումների թիվը
Հարցն ուսումնասիրելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով...
Սանկտ Պետերբուրգի նավահանգստում 60 կգ կոկաինով բանանի խմբաքանակ է հայտնաբերվել. Baza
Նշվում է, որ կոնտեյների ստացողը Կրասնոյարսկից ընկերություն է...
«Վերջին շիշը ընկերոջս տանն է». Գյումրեցին գողացած խմիչքի մի մասը վաճառել էր, մի մասն էլ ընկերոջ հետ խմել էին
ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները գողության...
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
Արդեն տեղեկացվել է, որ 2024 թ․ ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ին, մարտական հերթափոխ կատարելու ժամանակ, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի…
Սևբերետավորները ուժի կիրառմամբ գյուղացիներին բերման ենթարկելուց հետո ուրախ ողջագուրվում են
Համացանցում հայտնվել է տեսագրություն, թե ինչպես են Կիրանցում...
Երևանի Զատիկյանի անվան դպրոցում 13-ամյա աշակերտուհին միջոցառման ժամանակ հանկարծամահ է եղել
Դպրոցում կազմակերպված միջոցառման ժամանակ բեմում 13-ամյա աշակերտուհին վայր է ընկել և մահացել...
Ամենաշատ