News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Փարիզի քրդական համայնքի ներկայացուցիչները կարծում են, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած հրաձգության հետեւում Թուրքիան է կանգնած, դեպքի վայրից հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության թղթակիցը։

«Հրաձգությունը տեղի է ունեցել քրդական մշակութային կենտրոնում։ Սա ակնհայտ հարձակում է քրդերի դեմ։ Մենք կարծում ենք, որ դրա հետեւում կանգնած են Թուրքիան եւ Էրդողանը»,- գործակալությանը տված հարցազրույցում ասել է քրդական համայնքի ներկայացուցիչը։

Ոստիկանության կողմից շրջափակված տարածքում հավաքվել են մի քանի տասնյակ քրդեր։ Նրանք բոլորը հակաթուրքական կարգախոսներ են վանկարկում։ Համայնքի ներկայացուցիչները ինքնաբուխ հանրահավաք են կազմակերպել։

«Հրաձգության արդյունքում երեք քուրդ է սպանվել։ Քրդական մշակութային կենտրոնը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, պաշտպանված չի եղել եւ ցանկացած մարդ կարող էր ներս մտնել»,- ասել է աղբյուրը։

Այսօր 69-ամյա տղամարդը կրակ է բացել Փարիզի 10-րդ թաղամասի փողոցներից մեկում։ Նա բերման է ենթարկվել. հանցագործության դրդապատճառները դեռեւս հայտնի չեն։ Ըստ Agence France-Presse-ի՝ հարձակվողը ազգությամբ ֆրանսիացի է, ով ոստիկանությանը հայտնի է 2016 եւ 2021 թվականներին իրականացրած երկու մահափորձերով։

Վերջին տվյալներով՝ կրակոցների հետեւանքով երեք մարդ է մահացել, տուժածներից երկուսի վիճակը ծանր է, եւս երկուսինը միջին ծանրության։ Փարիզի դատախազությունը սպանության գործով հետաքննություն է սկսել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ