News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ զոհված ավագ լեյտենանտ Գնել Գասպարյանի 3 որդիներն էլ որոշել են՝ զինվորական են դառնալու։ Տղաներից ավագը՝ Գեւորգը, 12 տարեկան է, բայց արդեն կարողանում է զենքը քանդել եւ հավաքել։ Զենքերի նկատմամբ սեր ունեն նաեւ 9–ամյա Դավիթն ու 5–ամյա Գոռը։
Գնել Գասպարյանը 5 տարի է՝ ծառայում էր Զինված ուժերում։ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո երեք տղաների հայրը սկզբում Քարվաճառի դիրքերն է պահել, ապա 44–օրյա պատերազմից հետո տեղափոխվել Սիսիան, ավելի ուշ ստանալով ավագ լեյտենանտի կոչումը՝ ծառայել է Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում։
35–ամյա Գնել Գասպարյանը դիրքի ավագ էր, վերջին անգամ դիրքեր էր բարձրացել օգոստոսի 29–ին, սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ Վերին Շորժայում էր, որտեղ էլ հարձակման առաջին ժամերին զոհվել է։
«Սեպտեմբերի 13–ին գիշերը ժամը 3–ին Գնելը զանգեց ինձ իր համարով, հարցրեց՝ ինչ ենք անում, ասացի, որ կրակում են գյուղի վրա, իջնում ենք ներքեւի գյուղ։ Գնելն ասաց՝ մի վախեցեք, ոչ մի բան չկա։ Հետո ժամը 5–ին ուրիշի համարով զանգեց, ասաց՝ չվախենաս, երեխեքին ուշադիր եղիր, հեսա Գոռը կհասնի։ Գոռն ամուսնուս եղբայրն է։ Դրանից հետո Գնելն այլեւս չզանգեց։ Տեգրս երկար ման եկավ, 10 օր անց նոր կարողացանք գտնել եւ հուղարկավորել»,– պատմում է Գնելի կինը՝ Գոհարը։
Թե ինչ պայմաններում է զոհվել Գնելը, ընտանիքը մինչեւ հիմա չգիտի։ Զինակից ընկերները պատմել են, որ Գնելն ու իր զինվորները մինչեւ վերջին շունչը պայքարել են։ Գոհարի խոսքով, ամուսինն առանձնահատուկ հոգատար էր իր ժամկետային զինծառայողների նկատմամբ. «Ինձ միշտ ասում էր՝ թող թուրքն ինձնից վախենա, ես ինչի՞ վախենամ։ Որ լսում էր՝ սահմանին լարված է, միանգամից հագնվում էր ու գնում։ Նույնիսկ եթե տեղեկություն լիներ, որ հնարավոր է՝ ինչ որ բան լինի, զինվորական համազգեստով էր պառկում, որ հենց զանգեին, միանգամից տնից դուրս գար։ Զինվորների մասին շատ մտածում։ Դիրք բարձրանալիս որ իր համար ուտելիք էի դնում, ասում էր՝ նույնից էլ զինվորներիս համար պիտի դնես»։
Գասպարյանի ընտանիքն ապրում է Վարդենիսի Ախպրաձոր գյուղում, որը Քարվաճառի հանձնումից հետո դարձել է սահմանամերձ։ Գյուղի վերջին տանն է Գոհարը երեք մանկահասակ երեխաների հետ ապրում, դիրքերից ոչ շատ հեռու։ Միայնակ մնացած 32–ամյա կինը հիմա մտածում է Երեւան տեղափոխվելու մասին։ Սեպտեմբերյան մարտերից հետո մտավախություն ունեին, որ գյուղն էլ կարող է անցնել ադրբեջանցիների վերահսկողության տակ, սա է պատճառը, որ Գնելին «Եռաբլուրում» են հուղարկավորել։
Հիշեցնենք, որ 2022թ.-ի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։
Հոկտեմբերի 14–ին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ագրեսիայի հետեւանքով զոհերի եւ անհայտ կորածների թիվը գերազանցել է 210-ը, որից՝ 3 խաղաղ բնակիչ է զոհվել, 2-ը՝ անհայտ կորել։ Փաշինյանի խոսքով, վիրավորվել է 293 զինծառայող եւ 8 խաղաղ բնակիչ, իսկ անհայտ կորած զինծառայողների թիվը 28 է։
Հոկտեմբերի 4–ին Ադրբեջանը վերադարձրել է 17 հայ ռազմագերիի։ Նոյեմբերի 29–ի դրությամբ, Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 156 մարմին։
Դեկտեմբերի 19–ին Քննչական կոմիտեն հայտնել է, որ հարձակման հետեւանքով հայկական կողմի զոհերի թիվը 224-ն է։
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (ֆոտո)
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամ ալիքը՝ հրապարակելով...
Ինչու՞ ենք միայն Կիրանցի դպրոցի մասին խոսում, սահմանամերձ մյուս գյուղերի դպրոցներն էլ են դիտարկվում. ՄԻՊ
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելու կամ ուժի գործադրման գործընթացը դրսևորվել է առերևույթ ուժի գործադրմամբ...
Նախ պետք է հասկանամ, թե Կիրանցում մարդկանց տեղաշարժը ինչ հիմքով է սահմանափակված. Գուցե դա համաչափ է. Մանասյան
Լրագրողները ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին հարց...
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
 ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի Գրասենյակը խստորեն դատապարտում է Հայաստանի...
Եթե այսօր այս հերթականությամբ իրականացնեք սահմանազատում, հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Սեյրան Օհանյան
Իրականում եթե 2021 թվականին կազմակերպեինք արտահերթ լսումներ կամ նիստ...
ՀՀ իշխանությունները լավագույնս տիրապետում են առկա մարտահրավերներին դիմագրավելու արդյունավետ գործիքակազմերին. Բաքոյան
Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես իրագործում են սահմանագծման և սահմանազատման գործընթաց, որի քարտեզագրական հիմքը...
Ամենաշատ