News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սեւ ծովի «Չայկում-1» տարածքում 58 միլիարդ խորանարդ մետր ծավալով բնական գազի պաշարների հայտնաբերման մասին։

Նրա խոսքով, Սեւ ծովում թուրքական գազի պաշարներն ավելացել են 170 միլիարդ խորանարդ մետրով եւ հասել են ընդհանուր առմամբ 710 միլիարդ խորանարդ մետրի՝ «Չայկում-1»-ում նոր հայտնաբերման շնորհիվ։ «Բնական գազը, որը մենք հայտնաբերել ենք Սեւ ծովում, այժմ միջազգային շուկայում գնահատվում է 1 տրիլիոն դոլար... Մենք լի ենք Թուրքիան Կասպից, Միջերկրական ծովերի եւ Մերձավոր Արեւելքի էներգետիկ կենտրոնը դարձնելու վճռականությամբ։ Մեր մասնավոր եւ պետական նավթի օրական արդյունահանումը երկրում այսօր հասել է 80 000 բարելի։ Հաջորդ տարի մենք նպատակ ունենք արդյունահանումը հասցնել 100 000 բարելի»,- ասել է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ