News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

2022-ի վերջը բանկային ոլորտում շատերի համար կարող է շուտ չգալ: Կապիտալի շուկաների փոշիացումը, աշխատատեղերի կրճատումը, մոլեգնող գնաճը, կրիպտոարժույթների փլուզումը եւ տոկոսադրույքների աճը նշանավորել են ցնցումների տարին: Կբերի՞ արդյոք 2023 թվականը վերածնունդ՝ մեծապես կախված է Դաշնային պահուստային համակարգից, գրում է Bloomberg-ը։

«Հաջորդ տարի ռեցեսիայի հավանականությունը մեծ է, քանի որ կենտրոնական բանկը շարունակում է, թեեւ ավելի դանդաղ տեմպերով, բարձրացնել փոխառությունների արժեքը՝ փորձելով վերահսկողության տակ առնել գնային ճնշումը: Թեեւ դա սովորաբար նշանակում է, որ վարկավորման որակը կտուժի, երկրի խոշորագույն բանկերը ուժեղ դիրքում են, որպեսզի հաղթահարեն անկումը, ներառյալ այն, որն էլ ավելի կսահմանափակի հիփոթեքային ոլորտը:

Փաստացի, ավանդական բանկերը կարող են նույնիսկ շունչ քաշել որոշ ճակատներում, քանի որ սպասվող տնտեսական խոչընդոտները կստիպեն իրենց ֆինտեխ-ինդուստրիայում մրցակից-դուրսպրծուկներից ոմանց հետ կանգնել:

Եթե անձնակազմի կրճատումներն ու հնարավոր ռեցեսիան մի կողմ թողնենք, խոշոր բանկերը սպասվող անհանգիստ տարին հաղթահարելու լավ հնարավորություններ ունեն:

«Կապիտալի նրանց դիրքը ուժեղ է, իրացվելիության նրանց դիրքը ուժեղ է»,- ասել է Կոլումբիայի համալսարանի բիզնես դպրոցի ավագ գիտաշխատող Թոդ Բեյքերը, որն, ի թիվս այլ բաների, մասնագիտացած է բանկային գործում եւ ֆինանսական տեխնոլոգիաների մեջ:

Թեեւ կապիտալի մակարդակը բարձր է, ռեցեսիան կստիպի վարկատուներին շատ ավելին ներդնել պահուստներում՝ անհուսալի վարկերը ծածկելու համար, ինչը վնաս կհասցնի մաքուր եկամտին եւ պոտենցիալ կերպով կմեծացնի կրճատումների ցուցակները: Միեւնույն ժամանակ, ավելի բարձր տոկոսադրույքները պետք է շարունակեն մեծացնել բանկերի տոկոսային մաքուր եկամուտը, այսինքն այն տարբերությունը, որն առաջանում է վարկերի համար վարկատուների ստացածի եւ ավանդատուներին վճարվողի միջեւ:

2022 թվականին բնակարանների շուկան տուժեց տոկոսադրույքների աճից, իսկ նոր հիփոթեքային վարկերը կտրուկ կրճատվեցին: Ակնկալվում է, որ սա կշարունակվի հաջորդ տարի, քանի որ TransUnion-ը կանխատեսում է, որ այս տարի գնումները կկազմեն 4 միլիոնից մի փոքր ավելի, ինչը 2021-ին եղածի մոտ կեսն է:

«Կարծում եմ, որ 2023 թվականը շատ նման է 2022 թվականի երկրորդ կեսին»,- ասել է Rocket Cos-ի գլխավոր տնօրեն Ջեյ Ֆարները։

Քանի որ վարկատուները պայքարում են հիփոթեքային վարկերի շուկայի անկման դեմ, նրանք պետք է կենտրոնանան սպառողների հետ այլ ձեւերով փոխգործակցության վրա՝ առաջարկելով մի շարք բանկային ծառայություններ շատ ավելի վաղ, քան հաճախորդները կսկսեն տուն փնտրել, ասել է Ֆարները:

Ֆինանսական-տեխնոլոգիական ընկերությունները վերջին մի քանի տարիների ընթացքում արագորեն ընդլայնվել են, ինչին նպաստել են վենչուրային կապիտալ ներդրումները եւ փոխառությունների արժեքի նվազումը: Սա փոխվում է, եւ արագ, քանի որ որոշ «ֆինտեխ զբոսաշրջիկներ», ինչպես նրանց անվանում է LendingClub-ից Անուջ Նայարը, հեռանում են տարածքից:

Այս տարի ֆինտեխի բաժնետոմսերն ընկել են մոտ 65%-ով: Նայարայի խոսքով՝ քանի որ վենչուրային ֆինանսավորումը չորանում է, պատրաստվեք խանութների կլանումների կամ փակման:

FTX-ի փլուզմամբ եւ Սեմ Բենքմեն-Ֆրիդի գործառնությունների վերաբերյալ բարձր մակարդակի հետաքննություններով, կրիպտո-ն կարգավորելու համար հասուն տարածք է: Ֆինանսական կարգավորիչներն արդեն իրենց ուշադրությունն են դարձրել փլուզման եւ դրա հետեւանքների վրա, եւ սենատորները, ներառյալ Մասաչուսեթսի դեմոկրատ Էլիզաբեթ Ուորենը եւ Կանզասի հանրապետական Ռոջեր Մարշալը, վերջերս ներկայացրել են օրենսդրություն, որը նախատեսված է ոլորտը զսպելու համար:

Հինգշաբթի օրը Արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովի (SEC) նախագահ Գարի Հենսլերն ասել է, որ գործակալության համբերությունը սպառվում է թվային ակտիվների բորսաների եւ այլ ընկերությունների հանդեպ, որոնք խուսափում են նրա կանոններից:

Անցած մեկուկես տարվա ընթացքում SEC-ի ղեկավարը պնդում էր, որ թոքենների մեծ մասն իսկապես իրենցից ներկայացնում են չգրանցված արժեթղթեր, որոնք վաճառվում են բլոկչեյնում: Նա ասում է, որ պետք է հետեւեն գործակալության առեւտրի եւ ներդրումների խիստ կանոններին:

Որոշ միջնորդներ կանխատեսում են, որ 2023 թվականին վերականգնում կլինի՝ այս տարվա անկումից հետո, քանի որ նրանք սպասում են, որ ԴՊՀ-ի բազային տոկոսադրույքը կհասնի գագաթնակետին:

Bank of America-ի ֆինանսական հովանավորների համաղեկավար Սաբա Նազարն ասել է, որ այդ սահմանաչափին հասնելուց հետո սեփական կապիտալի եւ պարտքի ռիսկը կարող է համապատասխան կերպով գնահատվել, իակ վարկային շուկայի իրացվելիությունը կվերադառնա:

Թեեւ ոչ ոք չի կարող վստահ լինել, թե ինչ կանի ԴՊՀ-ն հաջորդ տարի կամ որտեղ կհայտնվեն գնաճի եւ գործազրկության մակարդակները, Cleary Gottlieb Steen & Hamilton LLP-ում միաձուլումների եւ կլանումների ղեկավարներից Ջիմ Լենգսթոնն ասել է, որ հեռանկարները մի փոքր ավելի պարզ են դառնում: «Կարծում ենք՝ հաջորդ տարին ավելի ակտիվ կլինի, քան այս տարին»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր
ՀՀ դրամով առաջին թողարկման պայմաններին սպասեք շուտով...
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին
Հաճախորդները կարող են 20 մլն ՀՀ դրամից սկսած և առավելագույնը 1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ կազմող իրենց բիզնես վարկերը տեղափոխել...
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Հայտի ուսումնասիրման և վարկի տրամադրման վճար նախատեսված չէ...
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
Բանկի աջակցությամբ հանրայնացրել ենք մեր խմբերի մի շարք ելույթներ, որոնց թվում նաև Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած մեր համերգները...
Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին
Բանկի հյուրընկալ տաղավարում մեր այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալ ազատ աշխատատեղերին և Ամիօ թիմին միանալու հնարավորություններին...
Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին
Գործընթացը բավականին պարզ է. հավելվածում պետք է ընտրել «Քարտից քարտ փոխանցումներ» բաժինը, նշել գումարը ստացողի քարտի համարը...
Ամենաշատ