News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը

Կառավարության համապատասխան որոշմամբ 29 886 500 դրամ գումար է հատկացվել Վարդենիսի 17 անասնապահական տնտեսություններին՝ ադրբեջանական ագրեսիաների հետևանքով հասցված վնասները վերականգնելու համար։ Այս մասին տեղեկացրել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:

«Տնտեսություններին աջակցելու գումարը տրամադրելու գործընթացը կազմակերպելու նպատակով մարզպետարանում ընդունեցի Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանին և Վարդենիս համայնքի անասնապահական տնտեսությունների ներկայացուցիչներին։

ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել աջակցել 2021-2022 թվականների ընթացքում ադրբեջանական ագրեսիաների հետևանքով տուժած տնտեսություններին՝ հիմք ընդունելով Վարդենիսի համայնքապետարանի և Գեղարքունիքի մարզպետարանի կողմից ներկայացված տվյալները և առաջարկությունները։

Գործընթացն արագ կազմակերպելու համար առաջիկա երեք օրվա ընթացքում պետք է ներկայացնել վճարման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը։ Պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ համապատասխան գումարները ստանալուց հետո դրանց առնվազն 80 %-ը պետք է ծախսվի բացառապես անասնագլխաքանակ ձեռք բերելու և տնտեսությունների վերականգնման ուղղությամբ։

Կառավարությունը հոգացել է ամեն բան, որպեսզի տնտեսությունները վերականգնեն կորսված անասնագլխաքանակը և զարգանան։

Հունվարի երրորդ տասնօրյակում մարզպետարանի կողմից կանցկացվի համապատասխան ուսումնասիրություն՝ տրամադրված գումարները նպատակային ծախսելու ուղղությամբ։

Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը անասնապահական տնտեսությունների անունից հավաստիացրեց, որ տրամադրված գումարները կծախսվեն նպատակային, կվերականգնվի կորսված անասնագլխաքանակը, իսկ շահառու տնտեսությունները զարկ կտան անասնապահության զարգացմանը»,- գրել է մարզպետը Ֆեյսբուքյան իր էջում:

Տպել
Ամենաշատ