News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ամանորի գիշերը Կարմիր հրապարակի մուտքը սահմանափակվել է, զգուշացրել է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Մոսկվայի տարածաշրջանային անվտանգության եւ կոռուպցիայի դեմ պայքարի վարչության մամուլի ծառայությանը։ Սահմանափակումը կգործի դեկտեմբերի 31-ի ժամը 18:00-ից հունվարի 1-ը ժամը 07:00-ն։

Բացի այդ, նշված ժամին սահմանափակվելու է նաեւ Հեղափոխության եւ Մանեժնայա հրապարակի մուտքը։ Միաժամանակ Տվերսկայան եւ քաղաքի կենտրոնական մյուս փողոցները սովորականի պես բաց կլինեն ինչպես վարորդների, այնպես էլ հետիոտների համար։

«Ամանորյա տոներին քաղաքում կանցկացվեն մանկական ներկայացումներ, ինչպես նաեւ տոնավաճառներ: Միեւնույն ժամանակ, այս տարի Մոսկվայում Ամանորի տոնակատարությանը նվիրված լայնածավալ զանգվածային միջոցառումներ, ինչպես նաեւ հրավառություն չի լինի»,- հավելել են նախարարությունից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ