News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Բրիտանական Cornwall Insight քոնսալթինգային ընկերության առաջատար վերլուծաբան Մեթյու Չեդվիկը նշել է, որ գազի բարձր գները Եվրոպայում կպահպանվեն առնվազն մինչեւ 2030 թվականը, տեղեկացրել է Bloomberg-ը։

«Գազի գները մինչհամավարակայինից բարձր կմնան առնվազն մինչեւ 2030 թվականը»,- նշվել է հոդվածում։

Վերլուծաբանի կարծիքով՝ շուկային ժամանակ է պետք, որպեսզի հարմարվի Եվրոպայում պահանջարկի եւ առաջարկի դինամիկայի փոփոխությանը։

Հրապարակման մեջ նշվել է, որ չնայած ՌԴ-ից գազի մատակարարումները 2022թ. ամռանը դադարեցվել են, վառելիքի որոշակի ծավալ, այնուամենայնիվ, ստացվել է, բայց 2023թ. Ռուսաստանն ու Եվրոպան միացնող խողովակաշարերը, ամենայն հավանականությամբ, կփակվեն։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ