News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վրաստանում եւ աշխարհի ավելի քան 20 երկրներում բողոքի ցույցեր են անցկացվել հաջակցություն Միխայիլ Սաակաշվիլու։ Ցուցարարները պահանջել են անհապաղ ազատ արձակել Վրաստանի նախկին նախագահին՝ նրա առողջական վիճակի վատթարացման պատճառով, հաղորդում է  «Грузия Online»-ը։

Ինչպես նշում են ԶԼՄ-ները, բողոքի ակցիաների լուսանկարները, որոնք տեղի են ունեցել, մասնավորապես, Հայաստանում, Լատվիայում, Ուկրաինայում, Գերմանիայում, Չեխիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Մոլդովայում եւ մի շարք այլ երկրներում, ինչպես նաեւ Ավստրալիայում, հրապարակել է ռուս ընդդիմադիր հասարակական գործիչ Մարկ Ֆեյգինը:

Վերջերս նա Սաակաշվիլուց, որն այժմ գտնվում է Թբիլիսիի քաղաքացիական կլինիկայում, գրություն է ստացել, որում Վրաստանի նախկին նախագահը Ռուսաստանի իշխանություններին մեղադրել է իրեն թունավորելու մեջ։

Մի քանի մարդ է հավաքվել Ռուսաստանում Շվեյցարիայի դեսպանատանը կից Վրաստանի շահերի բաժնի մոտ։ Ակցիայի մասնակիցները կոչ են արել ազատ արձակել Սահակաշվիլուն եւ նրան հնարավորություն տալ բուժում ստանալ ԵՄ-ում։

Վրաստանում ցույցեր են տեղի ունեցել Թբիլիսիում եւ մի շարք այլ քաղաքներում։

Հունվարի 9-ին Թբիլիսիի դատարանը պետք է վերադառնա Սաակաշվիլու փաստաբանների միջնորդության քննությանը, որոնք ձգտում են նրա համար Եվրոպական կլինիկաներից մեկում բուժում անցնելու թույլտվություն ստանալ: Վրաստանի նախկին նախագահը ձերբակալվել է Թբիլիսիում 2021 թվականի աշնանը՝ Վրաստան գաղտնի վերադառնալուց հետո։

Այդ ժամանակ նրա նկատմամբ հեռակա դատավճիռ էր կայացվել՝ 6 տարվա ազատազրկում լիազորությունների չարաշահման գործով։ Առողջական վիճակի վատթարացման պատճառով նրան տեղափոխել են Թբիլիսիի քաղաքացիական կլինիկա։ Քաղաքական գործիչն ու նրա կողմնակիցները պնդում են, որ վիճակի վատթարացումը կարող էր պայմանավորված լինել թունավորմամբ։ Վրաստանի իշխանությունները պնդում են, որ նման եզրակացությունների համար ապացույցներ չկան։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ