News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ցանկանում է սերտ համագործակցություն Թուրքմենստանի հետ էներգետիկ ոլորտում։

«Բնական գազի ոլորտում համագործակցությունը չին-թուրքմենական հարաբերությունների հիմնաքարն է»,- ասել է Ծինփինը երկօրյա այցով Պեկինում գտնվող Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովին։

Չինաստանն ավելի շատ թուրքմենական գազ է գնում։ Ըստ Չինաստանի մաքսային տվյալների՝ 2022 թվականի առաջին 11 ամիսներին թուրքմենական գազի ներմուծումը Չինաստան գնահատվել է 9,3 միլիարդ դոլար՝ 2021 թվականի ամբողջ 6,79 միլիարդ դոլարի դիմաց, նշում է Reuters-ը։

Rystad Energy-ի գնահատմամբ՝ 2022 թվականի առաջին 11 ամիսներին Չինաստանը Թուրքմենստանից ներկրել է 23,03 միլիոն տոննա գազ, ինչը համարժեք է Չինաստանի գազատարի ներկրման ավելի քան 50%-ին։

«Տեղափոխման մեծ ծավալի եւ գազի առատ պաշարների պատճառով նա (Թուրքմենստանը) էներգակիրների ներմուծման շատ կարեւոր գործընկեր է Չինաստանի համար՝ ի տարբերություն Կենտրոնական Ասիայի գործընկերների՝ Ուզբեկստանի եւ Ղազախստանի, որոնք երբեմն նվազեցնում են հոսքերը»,- ասում է Rystad-ի ավագ վերլուծաբան Վեյ Սյունը։

Թուրքմենական գազը Չինաստանի արեւելյան ափ է մատակարարվում Ղազախստանով եւ Ուզբեկստանով անցնող 1833 կմ երկարությամբ երեք մայրուղային խողովակաշարերով։

Երկու երկրներն էլ առաջ են շարժվում պլանավորված չորրորդ խողովակաշարով` 1000 կմ երկարությամբ D գծով, որը նաեւ կապում է Տաջիկստանն ու Ղրղըզստանը, որն ի վերջո կավելացնի Կենտրոնական Ասիայի տարեկան մատակարարման հզորությունը մինչեւ 85 միլիարդ խ/մ (տարեկան ներկայիս 55 միլիարդ խ/մ-ից):

Սյունը կանխատեսում է, որ թուրքմենական գազի հոսքԵրը դեպի Չինաստան կաճեն մինչեւ 70 մլրդ խ/մ։

Ուրբաթ օրը կայացած հանդիպմանը Ծինփինը եւ Բերդիմուհամեդովը պայմանավորվել են երկկողմ հարաբերությունները բարձրացնել «համապարփակ ռազմավարական գործընկերության» մակարդակի։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանից երկաթուղով բենզինի և դիզվառելիքի առաջին խմբաքանակը հասել է Այրում կայարան. ինչպես է այն տեղափոխվելու շրջաններ
Աղետից հետո՝ այսօր առավոտյան արդեն, Վրաստանից երկաթուղով բենզինի և դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը հասել է Այրում կայարան...
Brent-ը վաճառվում է մեկ բարելը 77,51 դոլարով
Նավթի գնանշումները չորեքշաբթի կայունանում են...
Չեխիան կդադարեցնի ռուսական նավթի օգտագործումը ոչ ուշ, քան 2025 թվականի առաջին կեսը
Արդիականացվելուց հետո TAL խողովակաշարը մոտավորապես կկրկնապատկի Չեխիայի համար պահվող հզորությունը մինչև տարեկան 8 միլիոն տոննա նավթ...
Հերթական եվրապաշտոնյայի ձոնն Ադրբեջանին
Եվրոպան մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ համագործակցությանը...
Brent-ն էժանացել է՝ մեկ բարելը 77,8 դոլար
Նավթի գնանշումները շարունակում են իջնել...
Չինաստանը Ռուսաստանից գազը պահանջել է ներքին ռուսական գներով. FT
ՌԴ նախագահը չի կարողացել պայմանավորվել Չինաստանի նախագահի հետ...
Ամենաշատ