News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 19
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

ԱՊՀ երկրների քաղաքացիները Ռուսաստանում ակտիվորեն կեցության թույլտվություն են ձեռք բերում։

«Ռոսստատի» տվյալներով, այս տարվա առաջին կիսամյակում Ռուսաստանի քաղաքացիություն կամ կեցության թույլտվություն ստացել է 159 հազար մարդ, այդ թվում՝ Հայաստանի 15 հազար քաղաքացի։ Միգրանտների կեսից ավելին նախկին ԽՍՀՄ հանրապետությունների քաղաքացիներ են։

Առաջին տեղերում են Ուզբեկստանը (28,6 հազար մարդ) եւ Ղրղըզստանը (19,9 հազար մարդ)։ Շուրջ 30 հազար մարդ Ռուսաստան տեղափոխվել են Կովկասից, 1600 մարդ՝ մերձբալթյան հանրապետություններից։ Հեռավոր արտերկրից եկողների մեջ ամենամեծ թիվը կազմում են չինացիները՝ 3 հազար մարդ, եւ գերմանացիները՝ 1900 մարդ, հայտնում է «Նովի ռեգիոն» լրատվական գործակալությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել