News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը


Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի կողմնակիցները, որոնք անցած տարեվերջից բողոքում էին ընտրությունների արդյունքների դեմ, գրավել են կոնգրեսի շենքը Բրազիլիայի մայրաքաղաքում, ոստիկանությունը ցրում է նրանց գազով եւ ձայնային նռնակներով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին։ .

«Բոլսոնարուի արմատական կողմնակիցները ներխուժել են Ազգային կոնգրես Բրազիլիայի նախարարությունների էսպլանադայում ռազմական ոստիկանության հետ բախվելուց հետո, հակաժողովրդավարական ակցիաների մասնակիցները զինված են փայտերով եւ քարերով»,- ասվում է G1 պորտալի կայքում տեղադրված նյութում։

Ըստ լրատվամիջոցների՝ ոստիկանությունը ցուցարարների դեմ պղպեղային գազ եւ լուսաձայնային նռնակներ է օգտագործել։ Folha թերթը հայտնում է, որ Կոնգրեսի շենք ներխուժումը կարճ է տեւել, եւ ցուցարարներն արդեն լքել են այն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ