News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Շվեդիան անհրաժեշտ ամեն ինչ արել է, որպեսզի ստանա Թուրքիայի համաձայնությունը ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը։

«Ես ասացի, որ եկել է Շվեդիայի համար վավերացման գործընթացն ավարտելու ժամանակը»,- ասել է Սթոլտենբերգը Aftonbladet շվեդական թերթի հարցազրույցում։

Մայիսին Շվեդիան եւ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ էին ներկայացրել։ Այդ քայլը պահանջում է դաշինքի անդամների միահամուռ հավանությունը։ Թուրքիան կանգնեցրել էր գործընթացը՝ ճնշում գործադրելով սկանդինավյան երկու երկրների դեմ, պահանջելով արտահանձնել մարդկանց, որոնց Անկարան «ահաբեկիչներ» է համարում։

Անցած ամիս Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Շվեդիան Անկարայի պահանջներն ապահովելու գծով ստանձնած պարտավորությունների կատարման անգամ «կես ճանապարյին չէ»։ Նրա հայտարարությունը հնչել էր այն բանից հետո, երբ շվեդական դատարանը որոշել էր չարտահանձնել այն լրագրողին, որին Թուրքիայի իշխանությունները մեղադրում են 2016թ. անհաջող հեղաշրջմանը հանցակցության մեջ։

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը հայտարարել է, որ երկիրը կատարել է իր պարտավորությունները։

«Օրենսդրությունը, որն արգելում է ահաբեկչական կազմակերպություններին մասնակցությունը, իրականացվում է, Թուրքիան նշում է անձանց անուններ, որոնց ցանկանում է, որ արտահանձնեն։ Հայտնի է նաեւ, որ Շվեդիայում գործում է հստակ օրենսդրություն, որը նշանակում է, որ ամեն բան կախված է դատարաններից։ Մենք նաեւ այլ երկրների չենք արտահանձնում շվեդ քաղաքացիներին»,- նշել է նա։

ՆԱՏՕ 28 երկրների խորհրդարաններն արդեն վավերացրել են Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությունը։ Թուրքիան եւ Հունգարիան միակ անդամներն են, որոնք դեռեւս չեն տվել իրենց համաձայնությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ադրբեջանի ռազմածովային ուժերում տեղի է ունեցել հանդիպում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ
Նախատեսվում է, որ դասընթացին կմասնակցի...
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում ՀՀ ռազմակրթական հաստատություններին և վարժական կենտրոններին տրամադրված աջակցության…
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ընդ որում, դեռ վերջերս ՆԱՏՕ-ի երկրների ռազմական պաշտոնյաներից ոմանք պնդում էին, թե «Մոսկվան կարող է բավականին ուժեղ...
Լեհաստանը ՆԱՏՕ-ի միջուկային ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել
Ծրագիրը նախատեսում է ամերիկյան լիակատար վերահսկողություն միջուկային զենքի կիրառման նկատմամբ, որը կարող է տեղակայվել Լեհաստանում...
Ամենաշատ