News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն եւ ԵՄ-ն կձգտեն ակտիվացնել համագործակցությունն այն բանից հետո, երբ «Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա խախտել է եվրոպական անվտանգության կարգը», ասվում է համատեղ հայտարարության մեջ, որը մեջբերում է AFP-ն։

«Սա առանցքային պահ է եվրատլանտյան անվտանգության եւ կայունության համար՝ առավել քան երբեւէ ցույց տալով անդրատլանտյան կապերի կարեւորությունը եւ կոչ անելով ավելի սերտ համագործակցության ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի միջեւ»,- ասվում է երեքշաբթի օրը ՆԱՏՕ-ի եւ ԵՄ պաշտոնյաների կողմից ստորագրվելիք հայտարարության մեջ։

«Քանի որ մեր առջեւ ծառացած անվտանգության սպառնալիքներն ու մարտահրավերներն ավելի ու ավելի են մեծանում, մենք մեր գործընկերությունը կբարձրացնենք հաջորդ մակարդակին»:

Հռչակագրում՝ «աճող աշխարհառազմավարական մրցակցության» դեմ պայքարը, կարեւոր ենթակառուցվածքների պաշտպանությունն ու նոր տեխնոլոգիաների ու տարածության սպառնալիքների դեմ պայքարը նշվում են որպես ավելի խորը համագործակցության կարեւոր ոլորտներ:

Հայտարարության մեջ ասվում է, որ այդ մարմինները «միջազգային խաղաղության պահպանման գործում կատարում են փոխլրացնող եւ փոխադարձաբար ամրապնդող դեր» եւ պարտավորվել են «հետագայում մոբիլիզացնել» իրենց քաղաքական, տնտեսական եւ ռազմական հզորությունը:

Փաստաթուղթը կստորագրեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Համատեղ հռչակագիրը, որը առաջինն է 2018 թվականից ի վեր, հստակեցնում է, որ դաշինքը «մնում է հավաքական պաշտպանության ողնաշարը» իր անդամների եւ ավելի լայն եվրաատլանտյան տարածության համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զելենսկին ասել է, թե ինչ դեպքում է հնարավոր Ռուսաստանի հետ գերիների «բոլորը բոլորի համար» ձևաչափով փոխանակում
Զելենսկին բացատրել է, որ բանտարկյալներին «բոլորը բոլորի դիմաց» փոխանակելու հարցը կլինի այն հարցերից մեկը, որը կքննարկվի Շվեյցարիայում կայանալիք հիմնադիր խաղաղության գագաթնաժողովում...
Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր հարձակողական գործողությունները. Զելենսկի
Այսօր պատերազմի 800-րդ օրն է...
Դոնեցկում ուկրաինացիների համար բարդ իրավիճակ է. փորձագետ
Մենք հաղթելու ենք պատերազմում, բայց կորուստներն Ուկրաինայի համար կրիտիկական կլինեն...
Քեմերոնը Կիևում սկսել է «հարյուրամյա գործընկերության» շուրջ բանակցությունները
Այս նոր համաձայնագիրը մեր երկրների միջև ամուր կապեր կստեղծի առևտրի, անվտանգության և պաշտպանության, գիտության և տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի և շատ ավելին հարաբերությունների ողջ շրջանակում...
Իտալիան Ուկրաինային ռազմական օգնության իններորդ փաթեթն է պատրաստում
Ուկրաինային մատակարարվող իտալական սպառազինությունների կոնկրետ ցանկը դասակարգված է, սակայն, հոդվածի համաձայն, նոր մատակարարումները կարող են ներառել հրետանի և Stinger ցամաք-օդ հրթիռներ...
Ուկրաինան կարող է Ռուսաստանի տարածքում բրիտանական զենք կիրառել. Քեմերոն
Ուկրաինան ունի այդ իրավունքը...
Ամենաշատ