News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի եւ Ղազախստանի առաջատար հեռահաղորդակցային ընկերությունները՝  «AzerTelecom»-ը եւ «Kazakhtelecom»-ը, համագործակցության պայմանների մասին համաձայնագիր են կնքել Կասպից ծովի հատակով կապի օպտիկամանրաթելային գծի կառուցման նախագծի շրջանակում: Համաձայնագիրը ռազմավարական գործընկերության հիմնարար փաստաթուղթ է եւ սահմանում է երկու ընկերությունների համագործակցության հիմնական պայմանները ավելի վաղ ստորագրված հուշագրի շրջանակում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Կասպից ծովի հատակով Ադրբեջան-Ղազախստան հաղորդակցության տրանսկասպյան օպտիկամանրաթելային գծի նախագիծը «Թվային Մետաքսի ճանապարհ» (Digital Silk Way) մասշտաբային նախագծի մի մասն է, որը նախատեսում է թվային հեռահաղորդակցության միջանցքի ստեղծում Եվրոպայի եւ Ասիայի միջեւ:  

Կասպից ծովի հատակով Ադրբեջան-Ղազախստան երթուղով կապի օպտիկամանրաթելային գծի կառուցման Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի խոշորագույն նախագիծը մտադիր են իրականացնել մինչեւ հաջորդ տարվա վերջ: Ստորջրյա գծի հիմնական երթուղին անցնելու է Ակտաուից մինչեւ ադրբեջանական Սիյազան եւ կազմելու է ավելի քան 340 կմ, մոտ 330 կմ երկարությամբ պահուստային ջրանցք կանցկացվի Ղազախստանի Կուրիկ նավահանգստից մինչեւ Բուզովնա, որը գտնվում է Բաքվից ոչ հեռու։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Ամենաշատ