News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» իրականացումը «պատմական անհրաժեշտություն է»։ Այն կիրականացվի՝ ուզենա Հայաստանը, թե՝ ոչ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մենք միանգամայն համոզված ենք, որ այդ նախագծի իրականացումը մեր բնական իրավունքն է»,-ասել է նա՝ հերթական անգամ պնդելով, որ «Զանգեզուրի միջանցքի» նախագծի իրականացման հարցն արտացոլված է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։

Նրա խոսքով՝ «Հայաստանը ցանկանում է խուսափել դրանից, փաստացի երկու տարուց ավելի չի կատարում իր ստանձնած պարտավորությունները»։ «Բայց դա մեզ չի կանգնեցնի»,-հավելել է Ալիեւը։ Նա համոզված է, որ «Զանգեզուրի միջանցքի» իրականացումը «պատմական անհրաժեշտություն է»։ «Դրա համար ես ասացի, որ այն կիրականացվի՝  անկախ նրանից՝ ուզում է Հայաստանը, թե՝ ոչ։ Հայաստանում դա ընկալեցին որպես հերթական սպառնալիք՝ թեեւ ես նման մտքեր չունեի։ Պարզապես դա անխուսափելի է, դա վաղ թե ուշ կլինի»,-ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. Ոստիկանություն
Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին...
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
Ամենաշատ