News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Այս տարին Հայաստանի համար վերջին հնարավորությունն է։ Այս մասին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

«Մենք կարող ենք այսպես երկար ապրել, խաղաղության պայմանագիր պետք չէ։ Բայց ի՞նչ կլինի հետո։ Ժամանակը ցույց կտա։ Ուստի կարծում եմ, որ Հայաստանը կլսի իմ ուղերձները եւ ճիշտ հետեւություններ կանի»,- ասել է նա։

Նրա կարծիքով, այս տարի Հայաստանի համար «վերջին հնարավորությունը» կլինի։ «Որովհետեւ կգա 2024 թվականը, իսկ հետո 2025 թվականին ավարտվում է Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը։ Նրանք իրենց քթից մի փոքր ավելի հեռուն պետք է տեսնեն»,- ասել է Ալիեւը։

«Եթե նրանց հետաքրքիր չէ, ապա մեզ էլ դա պետք չէ։ Եթե նրանց չի հետաքրքրքում սահմանազատունը, ապա մեզ էլ այն պետք չէ։ Դա նշանակում է, որ սահմանը կանցնի այնտեղով, որտեղով մեր կարծիքով, պետք է լինիԵս արդեն ստիպված եմ նման տերմիններ օգտագործել։ Եթե սահմանը սահմանազատված չէ, ապա ո՞վ կարող է ասել, որ սահմանն անցնում է այստեղով, ոչ թե այնտեղով։ Կարծում եմ, որ նա պետք է այստեղ լինի: Ես այդպես ասելու պատճառներ ունեմ՝ պատմական, քարտեզագրական։ Ուստի այս հարցը նրանց ավելի շատ պետք է անհանգստացնի, քան մեզ»,- ասել է Ալիեւը՝ հավելելով, որ «այս տարին շատ հարցերում հստակություն կբերի»։ «Ի դեպ, ես անկեղծորեն հավատում էի, որ մինչեւ տարեվերջ մենք կկարողանանք պայմանագիր կնքել։ Բայց դա տեղի չունեցավ»,- նշել է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ