News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «շատ տհաճ իրադարձություն է» համարում առանց Բաքվի համաձայնության Հայաստան ԵՄ նոր քաղաքացիական առաքելություն ուղարկելը։

«Դա չի բարձրացնի անվտանգությունը, այլ ընդհակառակը, կխաթարի բանակցությունների ձեւաչափը»,- ասել է նա։ Նրա խոսքով, «եթե Ադրբեջանի թիկունքում նման խաղեր լինեն, դա կասկածի տակ կդնի այս ձեւաչափի ապագան»: «Այժմ նոր առաքելության ներկայացուցիչները Հայաստանում են, այնտեղ հանդիպումներ են ունենում բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Մեր ունեցած տեղեկություններով՝ փետրվարին նորից մեծ պատվիրակություն կուղարկվի այնտեղ, եւ կրկին առանց մեզ հետ համաձայնեցման»,- դժգոհել է Ալիեւը։

Նա նշել է, որ Բաքուն ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին դիտարկում է որպես Հայաստանի հետ բանակցությունների հարթակներ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ֆրանսիան իրականում լիովին մեկուսացրել է իրեն այս գործընթացից։ Հիմա մնում են Ամերիկան ու Ռուսաստանը։ Այսինքն, ներկայումս մենք տեսնում ենք նման բանակցությունների հարթակներ... Եվրոպան նույնպես կարող է նման հարթակ լինել, եթե իրեն ազնիվ պահի»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ