News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ավելի ու ավելի է սկսել անզուսպ եւ նյարդային հայտարարություններ անել։ Նախօրեին ընտրված ԶԼՄ-ներին տված հարցազրույցում նա հերթական «ավելորդությունն» է թույլ տվել։ Խոսելով տարածաշրջանում խաղաղության հեռանկարների մասին, Ալիեւն ասել է․ «Դա ինչ-որ ժամանակ կլինի սեղանին։ Ապա մենք հատուկ ակտիվություն կցուցաբերենք։ Չեն ցանկանում, ուրեմն պետք էլ չէ։ Չեն ցանկանում սահմանագծում, ուրեմն պետք էլ չէ։ Դա նշանակում է, որ սահմանը կանցնի այնտեղով, որտեղով մենք անհրաժեշտ համարենք։ Սակայն ես արդեն ստիպված եմ նման տերմիններ օգտագործել։ Սահմանը սահմանագծված չէ, ո՞վ ասաց, որ այն անցնում է այնտեղով, ոչ թե այստեղով։ Ես կարծում եմ, որ այն այստեղով է անցնում։ Դրա համար հիմնավորումներ ունեմ՝ պատմական, քարտեզագրական։ Ուստի դա նրանց շահերից ավելի շատ է բխում, քան մեր շահերից»։

«Պատմական, քարտեզագրական» հիմնավորումներ ասելով՝ Ալիեւը նկատի ունի ադրբեջանական քարոզչամեքենայի ստեղծած «փաստաթղթերը»։ Անցած դարի սկզբում իր ստեղծման պահից Ադրբեջանի հանրապետությունն անմիջապես սկսել է պահանջներ ներկայացնել ՀՀ պատմական տարածքների նկատմամբ։ Հենց այդպես Խորհրդային Ադրբեջանը ստացավ հայկական Նախիջեւանն ու Արցախը։ Իր պահանջներն «ամրապնդելու» համար Ադրբեջանի հանրապետության անկախության մասին սահմանադրության եւ հռչակագրի մեջ նշվում է ոչ թե  իրավահաջորդ  ԱԽՍՀ-ն, այլեւ մի քանի տարի գոյատեւած ԱԺՀ-ն (Ադրբեջանի ժողովրդավարական հանրապետություն), որի քարտեզը (միայն թղթի վրա) ներառում է ՀՀ տարածքների մի մասը։   

  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Կիրանցում բախումներ էին սկսվել ցուցարարների և ուժայինների միջև: Տավուշցիները...
Սա փորձ է ստիպել հայ ժողովրդին հրաժարվել «իր ծննդյան վկայականից». Ռուբեն Կարապետյան
Քանի դեռ հայ ժողովուրդը (չխառնել ՀՀ ներկայիս կառավարության հետ) չի փակել Արցախի էջը Ադրբեջանի ու միջազգային հանրության հետ, ինչպես նաև Հայոց...
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Տավուշի թեմի առաջնորդը այլ պատգամ էլ ուղղեց՝  մեր վարքը պիտի լինի ամենաբարեկրոնն ու բարեպաշտը…
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Հիմա տալով գնում ա էս մարդը, մի հատ էլ սահմանադրություն, անկախության հռչակագիր, դրոշ, գերբ, սաղ փոխենք...
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
Նիկոլ Փաշինայնը ոնցոր սեփականատերը լինի Հայաստանի՝ կարա որոշի որ կտորը հողը, ում տա, կամ ում չտա...
Ալիեւը խոստովանել է. Ադրբեջանն ագրեսիվ պատերազմ է վարել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ
Ալիեւը կիսախոստովանությունն արել է համաշխարհային համաժողովում...
Ամենաշատ