News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Դժվար է խոսել այն հաղորդագրությունների հավաստիության մասին, թե Թուրքիան սկսել է Ուկրաինային կասետային զինամթերք մատակարարել։ Կրեմլը հետեւում է իրավիճակին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հիշեցնելով, որ Ռուսաստանն ու Թուրքիան գործընկերներ են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Աստեղ, իհարկե, դժվար է խոսել այդ հաղորդագրությունների իսկության մասին։ Դուք գիտեք, որ ֆեյքերն ավելի շատ են, քան հավաստի ու ճշմարտացի հաղորդագրությունները։ Այդ պատճառով, անկասկած, մենք ուշադիր հետեւում ենք այդ ամենին»,-ասել է Պեսկովը։

Նա հիշեցրել է, որ Թուրքիան Ուկրաինային Bayraktar անօդաչու սարքեր է մատակարարում եւ նշել է, որ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, «իր պարտավորություններն ունի»։

«Միաժամանակ մեզ Թուրքիայի հետ միավորում են միանգամայն գործընկերային հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ շահի, փոխադարձ ըմբռնման, փոխադարձ հարգանքի եւ ամենադժվար խնդիրները քննարկելու փոխադարձ պատրաստակամության վրա»,-ասել է Պեսկովը։

Ավելի վաղ Foreign Policy պարբերականը՝ հղում անելով ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի ներկայացուցիչներին, հայտնել է, որ Թուրքիան 2022 թվականի նոյեմբերից Ուկրաինային է մատակարարում ամերիկյան նմուշի կասետային զինամթերք։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր հարձակողական գործողությունները. Զելենսկի
Այսօր պատերազմի 800-րդ օրն է...
Դոնեցկում ուկրաինացիների համար բարդ իրավիճակ է. փորձագետ
Մենք հաղթելու ենք պատերազմում, բայց կորուստներն Ուկրաինայի համար կրիտիկական կլինեն...
Քեմերոնը Կիևում սկսել է «հարյուրամյա գործընկերության» շուրջ բանակցությունները
Այս նոր համաձայնագիրը մեր երկրների միջև ամուր կապեր կստեղծի առևտրի, անվտանգության և պաշտպանության, գիտության և տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի և շատ ավելին հարաբերությունների ողջ շրջանակում...
Իտալիան Ուկրաինային ռազմական օգնության իններորդ փաթեթն է պատրաստում
Ուկրաինային մատակարարվող իտալական սպառազինությունների կոնկրետ ցանկը դասակարգված է, սակայն, հոդվածի համաձայն, նոր մատակարարումները կարող են ներառել հրետանի և Stinger ցամաք-օդ հրթիռներ...
Ուկրաինան կարող է Ռուսաստանի տարածքում բրիտանական զենք կիրառել. Քեմերոն
Ուկրաինան ունի այդ իրավունքը...
Ուկրաինայում պատերազմը դժվար թե մոտ ժամանակներս ավարտվի. ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն
Ինչպես Հեյնսը հայտարարել է Սենատի Զինված ուժերի հարցերով հանձնաժողովում, Ռուսաստանն ուժեղացրել է հարձակումները Ուկրաինայի ենթակառուցվածքի վրա՝ Կիևին խանգարելու համար զենք և զորք տեղափոխել ռազմաճակատ...
Ամենաշատ