News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը


2020-ից հետո Հայաստանում Փաշինյանի իշխանության գլխավոր երաշխավորը Ռուսաստանն էր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։  

«Մենք հիշում ենք Հայաստանի բանակի չկայացած հեղաշրջումը, որը թույլ չտվեց Ռուսաստանը։ Ռուսներն օգնեցին Փաշինյանին մնալ իշխանության ղեկին, եւ դա տեղի ունեցավ ռուս-թուրքական համաձայնագրի արդյունքում։ Այսինքն՝ Ռուսաստանն ու Թուրքիան Հայաստանում իշխանություն ձեւավորելու մանդատ ունեն»,-նշեց փորձագետը։  

Նրա խոսքով՝ Փաշինյանին՝ որպես թույլ անձի պահելը Հայաստանում Պուտինի եւ Էրդողանի պայմանավորվածության արդյունք է։ 

«Բայց եթե Մոսկվայի եւ Անկարայի միջեւ հակասություններ առաջանան, իսկ դրանք արդեն առաջանում են, ապա Հայաստանում քաղաքականությունը կարող է փոխվել, եւ ներկայիս իշխանության գլխավոր հենարանը կլինի միայն Թուրքիան»,-հավելեց Դանիելյանը:

Նա չի կարծում, որ Հայաստանի իշխանությունները կբարձրացնեն ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցը։

«Պետք է հասկանալ, որ եթե մենք կորցնենք Արցախը, ապա հայ ժողովրդի համար անհասկանալի է Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայությունը։ Եթե Ռուսաստանն այդքան թույլ է եւ չի կարողանում պահել Արցախը, ապա Հայաստանում էլ չի մնալու։ Այդ դեպքում Հայաստանում կհայտնվի Թուրքիայի եւ Արեւմուտքի բազան։ Ռուսաստանում դա հասկանում են, բայց առայժմ Մոսկվան փորձում է ժամանակ ձգել»,-եզրափակեց քաղաքագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ