News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Ֆրանսիան չէ, որ պետք է որոշի, թե ինչ կարգավիճակ կարող է ունենալ Լեռնային Ղարաբաղը տարածաշրջանում: Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, Երեւանում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն՝ պատասխանելով ֆրանսիացի լրագրողի հարցին, թե Ֆրանսիայի տեսակետից ի՞նչ կարգավիճակ է Լեռնային Ղարաբաղի համար նախատեսելի՝ խաղաղ կարգավորման համար:

«Մեր դիրքորոշումը հստակ է, մենք չենք ճանաչել ԼՂ անկախությունը, եւ կարգավիճակը չպետք է Ֆրանսիայի կողմից սահմանվի: Այն պետք է սահմանվի միջազգային իրավունքի շրջանակներում  տարբեր ժողովուրդների կողմից, եւ մասնավորապես, հակամարտության  տարբեր կողմերի կողմից»,-ասաց նա:

Ճշտող հարցին՝ իսկ երբ 120 հազար մարդ շրջափակված է Ղարաբաղում, ի՞նչ է ասում միջազգային իրավունքը, Ֆրանսիայի ԱԺ նախագահն արձագանքեց. «Միջազգային իրավունքն ասում է, որ կա միջանցք, որը պետք է բացվի եւ որ մարդկանց տեղաշարժը պետք է վերականգնվի»:

Իսկ բլոկադայի վիճակում կարո՞ղ են քաղաքական բանակցությունները շարունակվել, հարցին էլ ասաց. «Այո, ես երկխոսությանը հավատացող մարդ եմ եւ կարծում եմ՝ երբեք պետք չէ հրաժարվել  երկխոսությունից, պետք է գտնել միշտ փորձել գտնել խաղաղ լուծում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ