News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն հունվարի 17-ին Գերմանիայից Ռումինիա կտեղափոխի AWACS հեռավոր հայտնաբերման ինքնաթիռները՝ «ռուսական ռազմական ակտիվությանը» հետեւելու համար, ասվում է դաշինքի հայտարարության մեջ:

«ՆԱՏՕ-ն AWACS ավիահամակարգերը կտեղակայի Բուխարեստում։ Ինքնաթիռների ժամանումը նախատեսված է 2023 թվականի հունվարի 17-ին, նրանք տարածաշրջանում կապահովեն դաշինքի ուժեղացված ներկայությունը եւ Ռուսաստանի ռազմական ակտիվության մոնիթորինգը», - նշվում է հաղորդագրւթյունում։

ՆԱՏՕ-ն ավիահամակարգերի տեղափոխումը պայմանավորել է Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության հետ եւ հայտարարել, որ «ոչ մի կասկած չպետք է լինի դաշինքի տարածքի յուրաքանչյուր սանտիմետրը պաշտպանելու ՆԱՏՕ-ի վճռականության մեջ»։ Դաշինքում նշել են, որ «AWACS համակարգերը կարող են ինքնաթիռներ հայտնաբերել հարյուրավոր կիլոմետրերի վրա, ինչը նրանց դարձնում է ՆԱՏՕ-ի զսպման եւ պաշտպանության համար կարեւոր բաղադրիչ»:

Առաքելությունը նախատեսված է մի քանի շաբաթ։

ՆԱՏՕ-ն չի հստակեցրել, թե քանի AWACS ինքնաթիռ կուղարկվի Ռումինիա։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Գերմանիայում կա 14 նման ինքնաթիռ, որոնցից երեքը կուղարկվեն Ռումինիա։

 

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բորելը կոչ է արել զենք արտադրել Ուկրաինայում՝ տրանսպորտային ծախսերը խնայելու համար
Ցանկալի է Կիեւի համար զենքն արտադրել Ուկրաինայում...
Մեդվեդեւը խոստացել է միջուկային հարված եվրոպական մայրաքաղաքներին՝ Ուկրաինա զորքեր ուղարկելու դեպքում
Տեղի կունենա համաշխարհային աղետ...
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Բացի դրանից՝ 2022 թ. նոյեմբերին OFAC-ի «սեւ ցուցակում» էին հայտնվել Գյուլնարա Քերիմովայի ֆրանսիական 4 ընկերությունները, դրանց շվեյցարացի ղեկավարն ու վերջինիս շվեյցարական ընկերությունը․․․
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Ռուսաստանը Խարկովի ուղղությամբ գրոհ կազմակերպելու ուժեր առայժմ չունի...
Մոսկվան «հետախուզում է հայտարարել» Ուկրաինայի նախկին վարչապետի եւ նախկին նախարարների նկատմամբ
Հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի նախկին պաշտոնյաների նկատմամբ...
Պուտինը բանակին հանձնարարել է տակտիկական միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնել
Պուտինը հանձնարարել է ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնել...
Ամենաշատ