News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնյանի բնակարանում նախաքննական մարմինը՝ Քննչական կոմիտեն, քիչ առաջ ավարտել է խուզարկությունը, ինչպես եւ ենթադրվում էր իրավապահ մարմինը ոչինչ չի հայտնաբերել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սիմոն Սիմոնյանի փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

Սիմոն Սիմոնյանի բնակարանում խուզարկություն իրականացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով) նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։

«Սիմոն Սիմոնյանը երկու օր առաջ հարցաքննության էր կանչվել՝ վկայի կարգավիճակով։ Մենք ներկայացել էինք նախաքննական մարմին, բայց Սիմոն Սիմոնյանը տեղի ունեցողը համարում է քաղաքական հետապնդում, շինծու գործ, եւ օգտվելով սահմանադրական իր իրավունքից՝ հրաժարվել է ցուցմունք տալ։ Այս ամենն ուղղորդված է, թիրախում՝ ՀՅԴ–ն է»,– ասաց փաստաբանը՝ հավելելով, որ եւս մեկ խուզարկություն կատարվել էր Սիմոն Սիմոնյանի հարցաքննությունից առաջ՝ իր հաշվառման հասցեում։ 

Հիշեցնենք՝ հունվարի 11–ից խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ–ական գործիչների բնակարաններում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով 2023 թվականի հունվարի 11-ին ձերբակալվել է երեք անձ։

ՀՅԴ գործիչների ձերբակալման որոշման դեմ բողոք է ներկայացվել։ 

Այսօր էլ՝ հունվարի 13–ին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտնել էր, որ ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանի բնակարանում խուզարկություն է իրականացվում։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ