News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Չինաստանում աշխարհում առաջին անգամ ստեղծվել է արհեստական բանականությամբ կառավարվող նավ, որը կարող է ինքնուրույն արձակել օդային, վերջրյա եւ ստորջրյա դրոններ։ Ինչպես տեղեկացրել է South China Morning Post-ը, նավը հետազոտական է եւ կառավարվում է Գուանդուն նահանգի Ծովագիտության եւ ինժեներիայի Հարավային լաբորատորիայի  կողմից։

Zhuhaiyun նավը կարող է ինքնուրույն տեղաշարժվել բաց օվկիանոսում եւ կատարել առաջադրանքներ առանց մարդու միջամտության։ Սակայն անհրաժեշտության դեպքում օպերատորը կարող է կառավարումը վերցնել իր վրա։

Նավի տերերի տվյալներով՝ դրա հաջող թեստավորումը եւ դրոնների փորձնական արձակումը տեղի են ունեցել անցած շաբաթ, նավը 12 ժամվա ընթացքում ցույց է տվել, որ կարող է ինքնուրույն հաղթահարել խոչընդոտները եւ երթուղի գծել։

Նավը գործարկման մեջ կարող է օգտագործել արբանյակների տվյալները եւ սեփական ինքնուրույն սարքերը։

Ակնկալվում է, որ գործարկման մեջ մտնելուց հետո այն կօգտագործվի նկարահանումների, այդ թվում օվկիանոսի քարտեզագրման, ինչպես նաեւ պարեկման, ջրանմուշների ուսումնասիրման համար։

Նավի երկարությունը 88,5 մետր է, լայնությունը՝ 14 մետր, ջրատարողությունը՝ 2,1 հազար տոննա։ Շարժման միջին արագությունը կազմում է 13 հանգույց (24 կիլոմետր/ժամ), իսկ առավելագույնը՝ 18 հանգույց (33 կիլոմետր/ժամ)։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է  6-րդ Fastex Meetup-ը (ֆոտո)
Ինտերակտիվ և հետաքրքիր հարցուպատասխանի ընթացքում մասնակիցները բացահայտել են արհեստական բանականության հնարավորությունները, ծանոթացել են Dream Factory-ի մի շարք տեխնիկական լուծումներին...
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
Ամենաշատ